Գյումրու քաղաքապետարանի նոր հաստիքացուցակը մերժվել է

Լուրեր

05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի հաստատել Գյումրու համայնքապետարանի կողմից ներկայացված կառուցվածքային փոփոխությունները, որոնց հիման վրա կազվել էր նոր հաստիքացուցակը։ Քաղաքի ավագանին այն  քննարկել ու հաստատել էր ավագանու 2021-ի դեկտեմբերի 27-ի  նիստում։

Ըստ կառուցվածքային փոփոխությունների, գովազդի բաժինն առանձնացվելու էր առևտրի բաժնից,  ծրագրերի և արտաքին կապերի բաժինն անվանափոխվելու էր ՝ դառնալով տուրիզմի և արարողակարգի բաժին, ստեղծվելու  էր վերահսկողության բաժին։

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը մեզ հետ զրույցում  փաստեց, որ նախարարությունը չի հաստատել՝ իր դիտարկումները ներկայացնելով։  Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանից տեղեկացանք, որ Շիրակի մարզպետարանը ևս կարծիք է ներկայացրել նախարարություն այս թեմայի շուրջ։

Գյումրու համայնքապետարանի տուրիզմի և արարողակարգի բաժինը պիտի զբաղվեր համայնքի զարգացման ծրագրերով, բաժնի անվան մեջ այս գործառույթը պիտի արտացոլվեր, մինչդեռ բաց է թողնված, սակայն նախատեսված էր, այս բաժնի երկու աշխատակից պիտի զբաղվեին հենց զարգացման ծրագրերով։

Վերահսկողության բաժին ստեղծելու պարագայում էլ մարզպետարանը խնդրել է հիմնավորել՝ ով ում պիտի վերահսկի։ Վերահսկողության նորաբաց բաժնում պիտի աշխատեն համայնքային  ծառայողներ, այդ դեպքում հարց է առաջանում ՝ ո՞ր օրենքով  համայնքային մի ծառայողն իրավունք ունի մյուս ծառայողին վերահսկելու։

«Երբ քաղաքապետարանում աուդիտի բաժին կար, այն կարգավորվում էր առանձին օրենքով, տարեկան աշխատանքային ծրագիր ուներ, հաստատությունների ցանկ ունեին, որը հաստատվում էր համայնքի ղեկավարի կողմից, մտնում և ուսումնասիրություններ էին կատարում։ Այս դեպքում դարձյալ  վերահսկղություն չէր, ուսումնասիրում էին ընթացիկ գործունեությունը»,- ասում է Արամ Անտոնյանը։

Շիրակի մարզպետարանն առաջարկել է՝ եթե վերահսկողություն են ուզում իրականցնել, ապա այդ գործառույթը կարող են իրականացնել տեղակալների կամ հայեցողական պաշտոն զբաղեցնողների  միջոցով, ասենք՝ բաժիններ  առանձնացվեն ու վերահսկելու պարտականությունը  դնեն  խորհրդրականներից որևէ մեկի ուսերին։

Նախարարությունը,  բնականաբար,  հաշվի է առել Շիրակի  մարզպետարանի դիրքորոշումը ու Գյումրու համայնքապետարանի նոր  հաստիքացուցակը  ուղարկել է վերանայման։ Համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկը  հաստատվում է նախարարի հրամանով։

Արմիկ Մովսիսյան