Կրամատորսկի հայ համայնքի ներկայացուցիչներին տարհանում են քաղաքից

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրամատորսկի հայ համայնքի ներկայացուցիչները, մնացյալ բնակիչների հետ միասին, աստիճանաբար տարհանվում են գնդակոծության տակ գտնվող քաղաքից։ Այս մասին AnalitikaUA.net-ին ասել է համայնքի ներկայացուցիչ Վահե Մամիկոնյանը։

Նրա խոսքով՝ ֆոսֆորային զենքով գնդակոծությունը տեղի է ունեցել առավոտյան, այս պահին քաղաքը նույնպես ուժեղ գնդակոծության տակ է։

«Համայնքի բոլոր ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են տարհանվել, մնացած բնակիչների հետ միասին աստիճանաբար քաղաքից դուրս են բերվում ավելի ապահով շրջաններ, սակայն համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է։ Իշխանություններն առավելագույնս կազմակերպում են տարհանման հնարավորությունը։ Քաղաքից պարբերաբար 2 գնացք է շարժվում դեպի Ուկրաինայի արևմուտք, իսկ էլեկտրագնացքները դեպի Լոզովա»,- ասաց Մամիկոնյանը։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ռուսական ԶՈւ-ն Կրամատորսկում օգտագործել է ֆոսֆորային զինամթերք։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայերը չեն դադարում օգնել պաշարված Մարիուպոլի բնակիչներին։