Խարկովում ռուսական տանկը գնդակոծել է քաղաքացիական ավտոմեքենան. ընտանիքի երեխաներից միայն մեկն է ողջ մնացել

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Խարկովի մարզում ռուսական տանկը գնդակոծել է քաղաքացիական ավտոմեքենան, որում եղել է երկու երեխա ունեցող ընտանիք։ Գնդակոծության հետևանքով ծնողներն ու 9-ամյա աղջիկը մահացել են, 17-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

«Ընտանիքը բղավել է, որ խաղաղ բնակիչներ են, սպիտակ դրոշ են ծածանել, բայց ապարդյուն։ Ծնողներն ու 9-ամյա աղջիկը  զոհվել են, 17-ամյա տղան վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նիկոլաևի շրջանի Կոնստանտինովկա գյուղում ռուսական զորքերի գնդակոծության հետևանքով մահացել է ևս մեկ երեխա։ Այնտեղ հրետակոծությունից հետո բնակելի շենքերի փլատակների տակ հայտնաբերվել են 3 քաղաքացու ածխացած դիեր, այդ թվում՝ 7-ամյա երեխայի։

2022 թվականի մարտի 21-ին ռուսական զորքերը կրակել են Մարիուպոլից երեխաների տարհանող ավտոբուսների վրա։ Արդյունքում ևս չորս երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ Զապորոժիեի շրջանի Պոլոգովսկի թաղամասում երեք երեխա կրակի տակ է հայտնվել, ևս մեկ երեխա՝ Կամենսկի գյուղում։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի մարտի 22-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 117 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 155-ը։ Կիևի մարզում վիրավորվել է 58 երեխա, Խարկովում՝ 40, Չեռնիգովում՝ 31, Դոնեցկում՝ 30, Նիկոլաևում՝ 24, Ժիտոմիրում՝ 15, Խերսոնում՝ 15, Սումում՝ 14, Կիևում՝ 16։

Ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով վնասվել է 548 ուսումնական հաստատություն, որից 72-ն ամբողջությամբ ավերվել է։ Ամենաշատը վնասներ են կրել Դոնեցկի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Կիևի, Խերսոնի, Չեռնիգովի մարզերը և Կիևը։

Բացի այդ, ավերվել են երեխաների համար նախատեսված ավելի քան 40 հաստատություններ, այդ թվում՝ բժշկական, արվեստի դպրոցներ, սպորտային օբյեկտներ և գրադարաններ։ Տեղեկացվում է, որ այս տվյալները վերջնական չեն, քանի որ մի շարք վայրերում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում և/կամ ժամանակավոր օկուպացված տարածքներում, ստուգման հնարավորություն չկա։

Սումիի մարզում էլ ՌԴ զինծառայողները կրակել են թոշակառուների ընտանիքի վրա, որոնք հեծանիվներով անցելիս են եղել դաշտով։ Արդյունքում կինը մահացել է, իսկ ամուսինը՝ վիրավորվել։

«Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողները դաշտային ճանապարհի երկայնքով կրակել են թոշակառու ամուսինների վրա, ովքեր հեծանիվներով գնացել են Տրոստյանեց հոսպիտալ, հրետակոծության հետևանքով 59 տարեկան կինը մահացել է, ամուսինը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու փաստի առթիվ կատարվում է նախաքննություն (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների մեջ է մեղադրել։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ռազմական հանցագործ։

Տաթև Ֆռանգյան