Դիրքից անհետացած պայմանագրայինը մեղադրվում է դասալքության մեջ․ նա հետախուզվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2021 թվականի նոյեմբերի 12-ից Վայքի N զորամասից անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը հետախուզման մեջ է․ այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչությունից խնդրել էինք պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են տարվում զորամասը լքած Վահե Մանուկյանին գտնելու ուղղությամբ։

Զինծառայողը նոյեմբերի 12-ին էր լքել N զորամասի պաշտպանության շրջանի մարտական հենակետը։ Դիրքն ինքնակամ թողնելու և չհայտնաբերվելու փաստի առթիվ նոյեմբերի 22-ին Վայքի Ռազմական ոստիկանության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը։ Այս հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ եթե զինծառայողը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ ինքնակամ թողնում է զորամասը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայանում ծառայության, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ կրկին առավելագույնը երկու տարի ժամկետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար։

Մարտի 10-ին պայմանագրային Վահե Մանուկյանի կինը՝ Լիաննա Մելիքսեթյանն անչափահաս երեխաների հետ եկել էր Պաշտպանության նախարարություն՝ Պապիկյանին հանդիպելու ակնկալիքով։ Գերատեսչությունից, սակայն, նրան մեկ այլ պաշտոնյա է ընդունել, և ինչպես կինն է փոխանցում՝ ասել է․ «Այնպես է թաքնվել, որ չենք կարողանում գտնել»։

Այն, որ պայմանագրային զինծառայողն անհետացել է մարտական հենակետից, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ բանակի և զորամասի հրամանատարական կազմի թերացումն է։

«Դիրքերում վերահսկողություն չկա, պաշտպանության նախարարը պարտավոր է իմանալ, թե որտեղ է զինվորը, ինչ է անում։ Քնչական կոմիտեից սպասել, թե ինչ է պարզելու, որտեղ է զինվորը կամ ինչու է կորել, զինվորի նկատմամբ անտարբերություն է։ Պետք է գտնել նրան և ընտանիքին դրսում չթողնել»,- ասաց իրավապաշտպանը։

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերերդ կայազորային քննչական բաժնում հունվարի 31-ին որոշում է կայացվել Վահե Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով, այն է՝ դասալքություն, ներգրավել որպես մեղադրյալ։ Հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Վահե Մանուկյանի նկատմամբ նույն օրը հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ բանակի ղեկավարությունը պետք է պատշաճ ուսումնասիրություն անցկացնի։ Ժաննա Ալեքսանյանը պաշտպանության նախարարին կոչ է անում ավելի խորքային ուսումնասիրել զորամասերում տիրող իրավիճակն ու պարզել՝ արդյո՞ք հրամանատարները կատարում են իրենց պարտականությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան