Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները պատշաճ չեն վերահսկվում. գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղարկել ոստիկանապետին

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ. նոյեմբերի 27-ին հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի մի բնակիչ տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն հայտնելով դրա համար վերջինիս տրամադրել 350.000 ՀՀ դրամ:

Գ. Գ.-ն վերոնշյալն իրականացնելու նպատակով համաձայնություններ է ձեռք բերել իր մտերիմ, համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է.Ս.-ի հետ:

Արդյունքում 2021թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում անձը մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը: Քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն, ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ նշելու համակարգչային թեստերի միջոցով առաջադրված հարցերի ճիշտ պատասխանները։

Տեսուչի հիշյալ ապօրինի գործողությունների արդյունքում անձը դրական է հանձնել տեսական քննության հոգեբանական և գիտելիքների ստուգման թեստերը, Է.Ս.-ն կազմել և գործին է կցել վարորդի թեկնածուի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա վերջինիս թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։

Քննությունից հետո քաղաքացին և Գ. Գ.-ն վերադարձել են Երևան, որտեղ 350.000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո Գ.Գ.-ն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչը։

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենա վարելու հմտություններին փաստացի չտիրապետող անձը տեսական քննությունից կարճ ժամանակ անց պետք է հանձներ նաև գործնական քննությունը, որի ժամանակ ավտոմեքենան պետք է վարեր ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցներից որևէ մեկը:
Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ.Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: 2022թ. մարտի 1-ին դատախազը նշված երկու անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկել է դատարան:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում նման բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրությունը փաստել է, որ նշված եղանակով, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին տրված կաշառքի դիմաց անձինք հնարավորություն են ստացել հանձնելու ոչ միայն տեսական, այլ նաև գործնական քննությունները և ձեռք բերել վարորդական իրավունքի վկայականներ:

ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի 325-Ն որոշմամբ նախատեսված է, որ գործնական քննության անցկացումը ենթակա է տեսաձայնագրման համապատասխան սարքավորումների միջոցով: Դրանք տեղադրվում են գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցներում և (կամ) դրանց վրա: Սակայն որոշմամբ սահմանվել է, որ ՃՈ տարածքային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովվում են մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը:

Վերլուծությունը փաստում է, սակայն, որ թեև տեսական քննությունները վերահսկելու համար, թերություններով հանդերձ, առկա են որոշակի մեխանիզմներ՝ քննության ընթացքը ցուցադրվում է, սակայն գործնական քննությունը վերահսկելու որևէ մեխանիզմ առկա չէ: Վերջինս, ի թիվս այլնի, նպաստում է նման հանցանքների կատարմանը, ինչի մասին են վկայում ոստիկանության ծառայողների ապօրինի միջամտության արդյունքում մի շարք քաղաքացիների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականները: Բացի այդ՝ համապատասխան գիտելիքներ չունեցող անձանց կողմից օրենքի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ձեռք բերելը նպաստավոր պայմաններ է ստեղծում ճանապարհատրանսպարտային հանցագործությունների կատարման համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հղել ՀՀ Ոստիկանության պետին: Անհրաժեշտ է համարվել ձեռնարկել գործուն միջոցներ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագրով բարձրացրել է նաև ՃՈ ծառայության հաշվառման-քննական բաժանմունքներում վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունների անցկացման ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունները վերահսկող մեխանիզմների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու հարցը: Նաև առաջարկվել է դիտարկել մինչև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում բոլոր ստորաբաժանումներին համապատասխան տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովվելը գործնական քննության ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերահսկման այլ մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը: