Էդ ո՞վ է ասում ռեֆորմներ չենք անում․Փաշինյանը հիշատակեց «աղի օգտագործման» և հակածխախոտային նախագծերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին. նպատակը համայնքի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումն է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց, որ այս գործընթացը խոշոր ռեֆորմ է: «Երբեմն մեզ ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում, բայց սա խոշոր ռեֆորմ է, և արդյունքում մենք հանրային ներդրումների արդյունավետությունը կտրուկ բարձրացնում ենք», – ասաց նա:

«Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում», – հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սնսնդի օբյեկտներում ծխելու արգելիք մասին որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է: Այս բոլոր ռեֆորմները չունեն միայն մեկ ուղղություն, դրանք և՛ քաղաքակրթական են, և՛ առողջապահական են, և՛ կառավարչական:

Ես հիմա հետևում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվելիք ռեֆորմի վերաբերյալ, որը վերաբերում է հանրային սննդի կետերում աղի օգտագործման չափանիշին: Դա հիմնականում հումորի թեմա է դառում, որովհետև ոչ բոլորը գիտեն, թե, ստանդարտները գերազանցելով, աղի օգտագործումն ինչ ազդեցութուն է ունենում հանրային առողջության վրա»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ առողջ ապրելակերպը պետք է լինի մեր ռազմավարական մոտեցումը, և մենք գնալու ենք այս ճանապարհով:

Մանրամասները՝ տեսանյութում: