ՌԴ-ի բանակը մաշվում-ոչնչանում է․ Պուտինն ու Ալիևը ռազմական հանցագործ են՝ պիտի դատվեն իրար հետ․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է

-Պարո՛ն Սարգսյան, պատերազմի 21-րդ օրն է և Ջո Բայդենն ստորագրեց Ուկրաինային տրամադրվող 13,6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը։ Միաժամանակ, Զելենսկին հայտնել է, որ Սումիից, Խարկովից և Դոնեցկից տարհանվել է մոտ 30 հազար մարդ։ Նաև՝ 3 միլիոնի է հասել փախստականների թիվը։ Պայթյուններ են լսվել Ուկրաինայի բոլոր մեծ քաղաքներում։ Դուք հետևում եք պատերազմի ընթացքին, նաև Ուկրաինայի հայ համայնքի հետ եք կապի մեջ։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Առիթը բաց չթողնեմ և ասեմ, որ նախ՝ ցավալի դեպքեր են տեղի ունենում, նախ՝ մարդիկ են մահանում։ Ուրիշի պատերազմում մենք արդեն հաստատված զոհեր ունենք Ուկրաինայում հայերի միության կողմից, պաշտոնապես 10 զոհի մասին հիմա կարող ենք խոսել։ Զոհերի թվում ունենք մարդիկ, ում ռուս զինվորները գնդակահարել են մեքենայի մեջ՝ ընտանիքի։ Ունենք մասսայական դեպքեր, երբ ծանր տեխնիկայով քաղաքացիական մեքենաների վրայով են անցնում։ Դրանք կանայք են, դրանք ընտանիքներ են՝ այդ տասը հոգուց առնվազն։

-Հայե՞րն են գնդակահարվել ավտոմեքենայի մեջ։

-Այո՛, Խերսոնում գնդակահարված ընտանիք ունենք։

-Դա հաստատվա՞ծ տեղեկություն է։

-Այո՛, հաստատված տեղեկություն է, ուղղակի Ուկրաինայի օրենքով էլ, մարդասիրական սկզբունքներից ելնելով էլ՝ անունները չի կարելի հրապարակել։ Բայց դա հաստատված է։ Քաղաքացիական մեքենայով ընտանիքը փորձել է լքել Խերսոնը, գնդակահարել են։ Ունենք նաև ավիառումբերից զոհվածներ։ Կա նաև մահվան երկու դեպք, ուղղակի սրտի կաթվածից է մահացել տարիքով անձը, էլի ռմբակոծությունների ժամանակ։ Մի ահավոր պատկեր է բացվում։ Ընդամենը մեկ դեպքն է, որ զոհվածը մարտական գործողությունների մասնակից էր Մարիուպոլում, երիտասարդ տղա էր։ Սա այն է, ինչի մասին չի կարելի չխոսել։

-Եթե ընդհանրական խոսենք՝ հնչում է գնահատական, որ ՌԴ-ն արդեն պարտվել է։ Չափազանցված չե՞ն այդ գնահատականները։ 

-Բլից-կրիգի համար երեք օր էին տալիս, որ Կիևն անկում կապրի։ Դա տեղի չունեցավ։ Իրոք ճիշտ են ասում, որ դու ինչքան ՌԴ-ից հեռու ես, լավ չես տեղեկացված, այդքան, քո կարծիքով, Ռուսաստանը հզոր է։ Հայաստանում այն մարդիկ, որոնք հավաոտւմ են ոչ թե Կիսիլյովին, բոլորս էլ գիտեինք, որ Ռուսաստանն ունակ չէ այդպիսի բան անելու։ Տեսեք՝ մենք ինչ ունենք․ Ուկրաինան 40 միլիոնանոց երկիր է, 200 հազարանոց բանակ է, գումարած դրան՝ աշխարհազորն ու Ազգային գվարդիան, այսինքն՝ մոտավորապես 400 հազար մարդու մասին է խոսքը։ ՆԱՏՕ-ի կողմից 17-ից 18 հազար հակատանկային գերժամանակակից հրթիռային զենքեր՝ «Սթինգերներ», նաև համաշխարհային աջակցություն կա։ Ռուսաստանը դրա դիմաց ոչինչ չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան