«Ժողովրդական այսօրվա ցասումը տանելու է Սերժ Սարգսյանի ձերբակալմանը»․ Հրանուշ Խառատյան

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեսբուքյան էջում զգուշացնում է, որ ժողովրդական այսօրվա ցասումը տանելու է Սերժ Սարգսյանի ձերբակալմանը:

«Նա իշխանությունից հեռացման այլ տարբերակ, հնարավորություն չի թողնում: Ուժային կառույցները ղեկավարողն արդեն իսկ բազմաթիվ առիթներ է տվել, իրավական հիմք է առնվազն երեք պատգամավորների ձերբակալությունը՝ առանց Ազգային Ժողովի համաձայնության, և հասարակության մեջ անթաքույց տեռորի մթնոլորտ ստեղծելու ահռելի ճիգերով: Մի շարք խաղաղ, օրինական, իրավական տարբերակներ կան առկա ճգնաժամը հաղթահարելու, բայց նա դեմագոգիկ հայտարարություններով ամեն, ամեն ինչ անում է իրեն քաջ հայտնի մեթոդներով խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառելու և այդ կիրառումն արդարացնելու, հասարակության մեջ վախ ու սարսափ տարածելու, ինչպես տարածել է իր կուսակիցների մեծ մասի մեջ: Մնում է միայն, որ նա տանկեր հանի ժողովրդի դեմ: Կհանի, իհարկե, եթե ձեռքերը կապված չլինեն ԵՄ երկրների դեսպանատների ներկայությամբ: Հանի՝ կդառնա միջազգային իզգոյ»,- գրել է Խառատյանը:

Ամեն ինչից զատ, ըստ Հրանուշ Խառատյանի, վարչապետ Սերժ Սարգսյանը պարզապես իրավունք չունի իրեն բացարձակ չվստահող հասարակության կառավարման համակարգում որևէ դերկատարում ունենալ: «Ի վերջո Սերժ Սարգսյանը հասնելու է նրան, որ ուզուրպատորի միանձնյա ղեկավարությանը համաձայնած Հանրապետական կուսակցությունը զրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից, իսկ անհատ հանրապետականները՝ կառավարման համակարգում աշխատելու իրավունքից: Հաստատ, սա հանրապետականների ամենամեծ երազանքը չէ: Եվ որքան նրանք լուռ կամ ակտիվ մասնակցեն դեպքերի այս ընթացքին, այնքան այդ հեռանկարը դառնալու է գործնական»։