Այդպիսի մայր կա՞, որն ուզում է՝ որդին պատերազմ գնա, Հայաստանի մեծ մասը խաղաղություն է ուզում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արցախում խնդիրներ, իհարկե, կան: Մինչ ընդդիմության այնտեղ գնալը, մենք տասնյակ հանդիպումներ, բանակցություններ, քննարկումներ ենք ունեցել: Ընդդիմության արձանագրումները երբեմն ավելի ուռճացված են»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնաով դիտարկմանը, որ Արցախում հումանիտար աղետի առկայության մասին մտահոգություններ են հնչում, և ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մեկնել են Արցախ:

Պատգամավորի խոսքով՝ Արցախում իրավիճակը խնդրահարույց է՝ եթե գազ չկա, դա արդեն խնդիր է, բայց զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում՝ Հայաստան- Թուրքիա բանակցություններ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների մակարդակով որոշակի հարցեր են քննարկվում:

Արդյո՞ք Հայաստանի հանրությունն իսկապես ուզում է հարաբարությունների կարգավորում Թուրքիայի հետ, ինչպես որ հայտարարել է ՀՀ արտգործնախարարը, և ո՞րն է լինելու խաղաղության գինը, այս հարցերին ի պատասխան՝ Պապոյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությունը խաղաղություն է ուզում: Ես չեմ պատկերացնում, որ մի մայր կա, որն ուզում է՝ որդին պատերազմ գնա, կամ այդպիսի կին կա, որն ուզում է իր ամուսինը գնա պատերազմ: Խաղաղության այլընտրանքը ո՞րն է: Այո, ցանկացած խաղաղություն իր գինն ունի, բայց մենք նշել ենք, որ խոսքն առանց նախապայմանների խաղաղության մասին է, և այդ ուղղությամբ քննարկումներ են տեղի ունենում:

Թուրքիայի հետ թշնամություն անելու պարագայում ռիսկերը շատ կլինե՞ն, թե՞ հարաբերություններ ունենալու պարագայում, իմ կարծիքով՝ հարաբերությունների առկայության պարագյում ռիսկերն ավելի մեղմված և ավելի քիչ կլինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: