ՌԴ-ից հնարավոր կլինի հացահատիկ, շաքարավազ, ձեթ ներկրել, խնդիր չենք ունենա. Ռուստամ Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Հացահատիկի, շաքարավազի ու ձեթի պաշարների մասով կառավարության իմ գործընկերներն արդեն հայտնել են, որ անհանգստանալու կարիք չկա»,- ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Այդ ապրանքատեսակների մեծ մասի ներկումը հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից է: Հայաստան ներկրումների մեջ բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան, բայց այնտեղից ներկայում հնարավոր չէ ներկրումներ իրականացնել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի որոշումներ է կայացրել, և այդ հարցը առաջիկայում կքննարկվի: Կարծում եմ, որոշակի քվոտավորման խնդիրներ առաջացած կլինեն»,- նշեց Բադասյանը:

ՊԵԿ նախագահի դիտարկմամբ՝ մարդիկ խանութներից չարդարացված մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել, նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում: «Բայց ՌԴ-ի որոշումները վեջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա,- կարծիք հայտնեց Բադասյանը՝ հավելելով, որ պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա և առաջիկայում Ռուսաստանից հնարավոր կլինի ներմուծումներ կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում: