Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից, որում տեղեկացվում է կազմակերպությունից դուրս գալու՝ Ռուսաստանի որոշման մասին։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրոպայի խորհրդից, դա կշռադատված  և մտացված որոշում է», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իր հերթին, Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը չեղյալ կհայտարարի Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և ևս չորս կոնվենցիաներ, որոնց մասնակցությունը նախատեսված է միայն կազմակերպության անդամների համար։ Բացի այդ, ըստ նրա, կչեղարկվեն մի շարք փաստաթղթեր, որոնց մասնակցությունը հնարավոր է ԵԽ անդամ չհանդիսացող երկրների համար, սակայն դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության շահերին։

Մարտի 14-ին Ստրասբուրգում բացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երկօրյա նստաշրջանը։ Երեքշաբթի օրը տեղի ունեցած քննարկումների ընթացքում պատգամավորները նախատեսում էին քննարկել «Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքները Ուկրաինայի դեմ» բանաձևը, որում վեհաժողովը պետք է իր հանձնարարականները տա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ կապված որպես կազմակերպության մաս Ռուսաստանի ապագա ճակատագրի հետ:

Խոսքը կանոնադրության 8-րդ հոդվածի կիրառման մասին է, որտեղ ասվում է, որ այն երկիրը, որը կոպտորեն խախտում է կազմակերպության հիմնական սկզբունքները, «կարող է ժամանակավորապես զրկվել ներկայացուցչության իրավունքից», և «Նախարարների կոմիտեն կարող է խնդրել նրան դուրս գալ Եվրոպայի Խորհրդի կազմից»։

 

Տաթև Ֆռանգյան