Պուտինն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Լուրեր

29.03.2024 | 12:42
Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն․ նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
29.03.2024 | 12:34
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում
29.03.2024 | 12:27
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
29.03.2024 | 12:15
Հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը
29.03.2024 | 12:04
Խուզարկություններ՝ Սեֆիլյանի և ԱԺԲ-ականների բնակարաններում, ՀՀ-ն՝ ԵՄ հավաքի հյուր․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 12:01
Ադրբեջանի Մեջլիսի նախագահը՝ Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
29.03.2024 | 11:51
ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա. «Ուկրէներգոն» հայտարարել է էներգետիկ օբյեկտների վնասման մասին
29.03.2024 | 11:40
Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Նա ասել է, թե «Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ»։

Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությանը։

Հեռախոսազրույցին թվիթերյան գրառմամբ անդրադարձել է նաև Շառլ Միշելը։ Ըստ նրա՝ Պուտինի հետ զրույցում ինքը ևս մեկ անգամ ընդգծել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը։

«Եվրամիությունը միասնական է՝ դատապարտելու Ռուսաստանի ագրեսիան՝ պատասխանելով հզոր պատժամիջոցներով և հետագա աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային»,- գրել է ԵՄ Խորհրդի նախագահը։