Պատերազմը՝ թվերով․ որքա՞ն կորուստ են ունեցել Ուկրաինան և ՌԴ-ն․ օր 20-րդ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը դեռ չի նշմարվում, իսկ կողմերի մարդկային և զինտեխնիկայի կորուստներն օր օրի աճում են։ 

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է՝ ռուսական կողմը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ունեցել է ավելի քան 13․500 զոհ։ Ըստ ուկրաինական կողմի՝ փոքր չեն նաև զինտեխնիկայի և զենք-զինամթերքի կորուստները։ Ըստ պաշտոնական Կիևի՝ ոչնչացվել է ռուսական բանակին պատկանող 81 ինքնաթիռ, 95 ուղղաթիռ, 404 տանկ, 1279 զրահամեքենա, 150 հրետանային համակարգ, 36 հակաօդային պաշտպանական սարք և 9 անօդաչու։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զերծ է մնում ուկրաինական կողմի զոհերին անդրադառնալուց։ Փոխարենը, պարբերաբար հայտնում է զինտեխնիկայի կորուստների մասին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի հրապարակած տվյալների՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 16 օդային թիրախ՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկական Սու-24 և Սու-25 ինքնաթիռ, մեկ Մի-8 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ վեց «Bayraktar TB-2»։ Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան կորցրել է 156 անօդաչու թռչող սարք, 1306 տանկ և այլ զրահամեքենա, 127 բազմակի հրթիռահրետանային կայանք, 471 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1054 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։ 

Նշենք՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 3 միլիոն մարդ է լքել Ուկրաինան։ Փախստականների մեծ մասին ընդունել է Լեհաստանը՝ մոտ 1,8 մլն մարդ, ևս մոտ 450 հազարն ապաստանել է Ռումինիայում, 340 հազարը՝ Մոլդովայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան