Ռուսական տանկն ավտոմեքենայի վրայով անցել է․ մանրամասներ Ուկրաինահայ համայնքի կորուստների մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի հայ համայնքում զոհվել է 9 մարդ, վիրավորների մասին այս պահին որևէ հստակ տեղեկություն չկա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

«Դեպքերից մեկը բավականին ծանր է․ կինը նստած է եղել իր մեքենայի մեջ, ռուսական տանկը եկել ու ավտոմեքենայի վրայով անցել է, տեղում մահացել է մեր հայրենակիցը։ Դրան զուգահեռ լարվածությունն ու ռազմական գործողությունների ինտենսիվությունն աճում է հատկապես Մարիուպոլ քաղաքում՝ օդից, ցամաքից, անգամ կասկածներ ունեմ, որ ծովից հարվածներ են հասցնում, երեք կողմից շրջափակված է քաղաքը, անելանելի վիճակ է»,- նշում է Մկրտչյանը։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն անդրադառնալով հայ համայնքի տարհանման գործընթացին, նշել է՝ ՀՀ-ից մինչ օրս միակ օգնությունը եղել է այն, որ Արտաքին գործերի նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանամերձ եվրոպական երկրների հետ, որ ՀՀ քաղաքացիներն Ուկրաինայից կարողանան առանց խնդիր դուրս գալ Եվրոպա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան