Պարեկային ծառայողները ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով ձերբակալվել են պարեկային ծառայողներ՝ քաղաքացիներից կաշառք վերցնելու կասկածանքով: Գործը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում է: Կառույցից Factor.am-ի տեղեկությունները չհերքեցին՝ նշելով, որ մանրամասները կհաղորդեն առաջիկայում:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ պարեկային ծառայողներից մեկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Factor.am-ին փոխանցեցին, որ սա զուտ կադրային փոփոխություն է, սակայն մեր հավաստի աղբյուրները նշում են, որ այս պաշտոնանկությունն ուղիղ կապ ունի պարեկային ծառայողների կաշառք վերցնելու դեպքի հետ:

Ի դեպ, ոստիկանությունը կաշառք վերցնելու տեղեկությունը ևս չէր հերքել: Մեզ նախ փոխանցեցին, որ կճշտեն տեղեկությունը և պարզաբանում կներկայացնեն, իսկ ավելի ուշ խնդրեցին, որ գրավոր հարցում ուղարկենք:

Նարեկ Կիրակոսյան