Ջրային ոլորտում լրջագույն խնդիրներ կան. Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի դիտարկմամբ՝ ջրային ոլորտում լրջագույն խնդիրներ կան: «Ոլորտում երկար տարիներ կան արատավոր խնդիրներ՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Կա նաև կլիմայական պայմանների ակնհայտ փոփոխություն, օրինակ՝ ես մեծացել եմ մի գյուղում, որտեղ կար գետ, իսկ այժմ այդ գետում այլևս ջուր չկա: Կամ, օրինակ, երեք տարի է՝ Իջևանում ձյուն չէր գալիս, այս տարի առաջին անգամ ձյուն եկավ: Իրողությունը սա է, պետք է հաշվի առնենք նաև կլիմայական հանգամանքները»,- նշեց Սանոսյանը:

Նախարարը խնդիրների լուծման երեք ուղղություն նշեց. «Մեկը ոռոգման համակարգը հնարավորինս բարելավելն է, որպեսզի ջրի կորուստ քիչ ունենանք, երկրորդը ջրամբարաշինությունն է, որ կարողանանք ջուրը կուտակել, քանի որ գնալով սեզոնային խնդրները շատանում են, և երրրոդը՝ կառուցվածքային փոփոխությունն է, որ այս համակարգում պետք է արվի»:

«Հիմա այս խնդիրների լուծման ուղղությամբ ենք գնում,- հավելեց Սանոսյանը: -Անելիք ունենք նաև գյուղոլորտի գործընկերների հետ, որոշ տեղերում մշակաբույսերը պետք է փոխել»:

Մանրամասները՝ տեսանյութում: