Ռուս-ուկրաինական բանակցությունները նախատեսված են երկուշաբթի. Պեսկով

Լուրեր

23.04.2024 | 20:50
Ի՞նչ է ասելու Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Հայոց ցեղասպանության տարելիցին․ թուրք լրագրողի անդրադարձը
23.04.2024 | 20:37
Սանկտ Պետերբուրգում որոշել են արգելել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին հրապարակումները
23.04.2024 | 20:21
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:00
Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն կերպ շահագրգռված են ՌԴ-ից հեռավորություն պահելու հարցում․ Վալերի Սոլովեյ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:50
Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է
23.04.2024 | 19:46
Բագրատաշենում ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:43
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
23.04.2024 | 19:36
Մեկնարկել է ջահերով երթը. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 19:32
Զարմացած եմ՝ Ադրբեջանը ՀՀ-ի վերահսկողությանը թողեց Ոսկեպարի ճանապարհը․ սա ռազմական առումով կարևոր հատված է․ Սամվել Մելիքսեթյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:28
Իրանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին
23.04.2024 | 19:20
Չեմ կարծում՝ ռուս խաղաղապահները, որոնք իրենց գործառույթը ԼՂ-ում ձախողել են, կարող են մնալ ՀՀ-ում. Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:13
Բռնության դեպքերի աճ, իրավապահների կողմից չարաշահումների անպատժելիություն․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-ին
23.04.2024 | 19:09
Զինվորական հագուստով քաղաքացիներ միացան ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:05
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ
Բոլորը

Ռուս-ուկրաինական բանակցություններն այժմ չեն ընթանում, դրանք նախատեսված են երկուշաբթի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Վլադիմիր Զելենսկու խորհրդականին, հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ են ընթանում։

«Ոչ, բանակցությունները նախատեսված են վաղը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններ են ընթանում հենց հիմա։

Ավելի վաղ ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ասել է, որ բանակցային գործընթացի սկզբի համեմատ Մոսկվան և Կիևը զգալի առաջընթաց են գրանցել արդյունքի հասնելու հարցում։ Նրա խոսքով՝ այս առաջընթացը կարող է «առաջիկա մի քանի օրվա ընթացքում վերածվել երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման, փաստաթղթերի ստորագրման»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ։