Քաղաքացիները ձեթ, ալյուր, շաքարավազ են պահեստավորում․խուճապն արդարացվա՞ծ է, թե անհիմն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Որ սպառողական խուճապ իսկապես կա, տեսանելի էր նույնիսկ անզեն աչքով։ «Մալաթիա» տոնավաճառի հարակից տարածքում, որտեղ նաև մեծածախ վաճառք է իրականացվում, ամեն քայլափոխին ալյուրի, շաքարավազի ու ձեթի վաճառքի հարցն էր քննարկվում։

Կողք-կողքի գտնվող վաճառակետերում մեկն ասում էր՝ ապրանք չկա, եղածն արդեն վաճառել են, իսկ նոր խմբաքանակ չեն կարողանում բերել, որովհետև գործարանները չեն տալիս։ Մյուսն ասում էր՝ պակաս չկա և ցույց տալիս պահեստավորած ալյուրն ու շաքարավազը։ Բայց որ վերջին օրերին վաճառքի ծավալն իսկապես ավելացել է, ոչ ոք չէր հերքում։

Քաղաքացիներից շատերն էլ վստահ էին՝ խուճապն արհեստական է։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարց է բարձրացնում․ եթե քաղաքացին մեկ-երկու խանութում չի գտնում շաքարավազ կամ ալյուր, արդյո՞ք խուճապն արհեստական է։

Ինչ վերաբերում է գնաճին, այո՛, գնաճ կա և չի բացառվում, որ առաջիկայում է՛լ ավելի մեծ գնաճ կամ նույնիսկ պարենի դեֆիցիտ առաջանա, ասում է Բաբկեն Պիպոյանը։

Նկարահանման ընթացքում շրջեցինք նաև մեծ ու փոքր մի քանի խանութներում։ Գնաճ իսկապես կար, օրինակ՝ շաքարավազի գինը հասել էր 550 դրամի՝ նախկին 450-ի փոխարեն, ձեթի գինը՝ 1250-ի՝ նախկին 900-ի փոխարեն։ Որոշ խանութներում էլ նշեցին, որ ձեթը, մակարոնն ու շաքարավազն արդեն վերջացել է, պատվեր են տվել,՝ սպասում են, տեսնեն՝ կբերե՞ն, թե՞ ոչ։

Թանկացումներ, մեծ պահանջարկ ու դեֆիցիտ նաև Գյումրիում կա։ Գյումրու Անի թաղամասի փոքր խանութներից մեկի սեփականատերը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են, նկատելի է ձեթի և ալյուրի դեֆիցիտ։ Շաքարավազ կա, բայց այսօր ստացել են բարձր գնով։ Թե ինչ կլինի առաջիկայում, անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան