Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումն է Ադրբեջանի գլխավոր քաղաքականությունը․ ԱՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ սիստեմատիկ և ուղղորդված կերպով իրականացվում է հայատյաց քաղաքականություն՝ էթնիկ և կրոնական հիմքով: Այդ քաղաքականությունը հետապնդում է կոնկրետ նպատակ։ «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ այս մասին նշեց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Դա ինքնանպատակ չի արվում, այլ իր առջև ունի դրած խնդիր։ Եվ այդ խնդիրը հետզհետե լուծելու ճանապարհով է շարժվում Ադրբեջանը:

Ադրբեջանի նպատակն առաջին հերթին թիրախավորում է Արցախի հայաթափումը և Արցախում էթնիկ զտում իրականացնելը»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ դա արվել է նաև խորհրդային տարիներին։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ կնքվեց հրադադարը, կարծես թե Արցախի անվտանգությունը և բնակիչների կյանքի իրավունքի ապահովումը սեփական ուժերով հնարավոր եղավ ապահովել, բայց դրանից հետո ավելի մեծ թափ ստացավ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը:

«Դա մտավ դպրոցներ, կոնկրետ ուղղորդված տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում, ամեն գնով արվեց այնպես, որ Ադրբեջանում դաստիարակվի մի սերունդ, որը բառացիորեն ատում է և չի հանդուրժում հայ մարդուն, ընդ որում, հայ քրիստոնյա մարդուն, որովհետև երկու բաղադրիչները կան` և էթնիկ ատելությունը, և կրոնական»,- ընդգծեց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ ատելությանն ականատես եղան, որովհետև ադրբեջանցիները ոչ միայն դաժանորեն սպանում և խոշտանգում էին հայ զինվորներին, այլ նաև պղծում էին հայկական քրիստոնեական ժառանգությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: