Ադրբեջանում հայատյացության քարոզը ֆաշիստական դրսևորումների է հանգեցնում․ ՀՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Բազմաթիվ զեկույցներով, միջազգային փաստահավաք թղթերով, ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի բազմաթիվ զեկույցներով և գրականությամբ ապացուցվում է, որ ադրբեջանական պետության կողմից հայի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունն ունի սիստեմատիկ բնույթ։ Այս մասին  այսօր «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ՝ հավելելով, որ դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը և այս հանգամանքն է հանգեցրել մի քանի պատերազմների այս ընթացքում։

ՀՀ ՄԻՊ-ն այս համատեքստում ընդգծեց հատկապես 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմը, որն ընդգծված ուղղորդվեց ատելության քարոզով։

«Պետական հովանավորչությամբ հայերի նկատմամբ ատելության քարոզն իրականում շատ վտանգավոր և նույնիսկ ֆաշիստական դրսևորում է:

Ուսումնասիրությունները վկայում են, որ այս քարոզ- քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հենվում՝ էթնիկ և կրոնական»,- ընդգծեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։