Կինը ՊՆ-ից պահանջում է գտնել ամուսնուն․ Վահե Մանուկյանը զորամասից անհետացել է 4 ամիս առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

2021 թվականի նոյեմբերի 12-ից Վայքի N զորամասից անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, 4 ամիս է՝ ամուսնուց որևէ լուր չունի։ Չգիտի՝ ինչպես է զորամասից անհետացել և որտեղ է հիմա։ Անչափահաս երեխաների և ամուսնու եղբոր հետ Եղեգնաձորից այսօր եկել էին Պաշտպանության նախարարություն։

«Չորս ամիս շարունակ լուռ նստել, սպասել եմ, որպեսզի ՊՆ-ից ինչ-որ տեղեկություն տան, բայց ապարդյուն»,- ասում է պայմանագրային զինծառայողի կինը։

33-ամյա պայմանագրային Վահե Մանուկյանի անհետ կորելուց տասը օր անց ՊՆ Ռազմական ոստիկանության Վայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսրգրքի 361-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը։ Այս հոդվածի առաջին կետով սահմանվում  է, որ եթե զինծառայողը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ ինքնակամ թողնում է զորամասը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայանում ծառայության, պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ կրկին առավելագույնը երկու տարի ժամկետով:

Քրեական գործն այժմ Քննչական կոմիտեում է: Զինծառայողի կինը բացառում է, որ ամուսինը կարող էր ինքնակամ լքել զորամասը։ Նա պայմանագրային զինծառայող էր արդեն 3 տարի, ևս 3 տարով երկարաձգել էր ծառայության ժամկետը։ Լիանան նշում է՝ եթե ամուսինը զորամասը լքելու ցանկություն ունենար, ապա աշխատանքային պայամանագիրը չէր երկարաձգի։

«Դիրքեր են բարձրացել, ընկերներից մեկը Վահեին խնդրել է գնալ մյուս դիրքից իր ծանրոցը բերել, և, քանի որ ընկերը ոտքից վիրավոր էր, ամուսինս չի մերժել, գնացել է։ Հետ գալու ճանապարհին անհետացել է։ Մտածում եմ՝ կա՛մ սպանել են, կա՛մ գերի է ընկել․ ՊՆ-ն թող մի պատասխան տա»,- պատմում է Լիանա Մելիքսեթյանը:

Վահեի անհետանու օրը կինը խոսել է նրա հետ, ասում է՝ տարօրինակ ոչինչ չի նկատել։

«Զրուցել ենք 15։30-ի կողմերը, ժամը 20։00-ին Վայքի Ռազմական ոստիկանությունից իմացել եմ, որ ամուսինս անհետ կորած է»,- մանրամասնում է Լիանան։

Զինծառայողի ընտանիքն այժմ վարձով է բնակվում, պետության կողմից տրվող նպաստը միայն կոմունալ ծախսերը վճարելուն է բավականացնում․ տան վարձավճարը տալ չեն կարողանում՝ միակ աշխատողն ամուսինն էր․ «Իր աշխատավարձը 180-190 հազար դրամ էր կազմում, բայց նոյեմբերից կասեցրել են, չենք ստանում։ 35․000 դրամ նպաստով ենք ապրում»։

Լիանայի խոսքով՝ այս 4 ամիսների ընթացքում ՊՆ-ից որևէ զանգ չեն ստացել, միակ պատասխանն այն է, որ քրգործ է հարուցվել։ Լիանա Մելիքսեթյանը նաև նամակով դիմել էր վարչապետին՝ պետությունից ֆինանսական աջակցություն խնդրել։ Վարչապետին ուղղված դիմումը վերահասցեագրվել էր ՊՆ, գերատեսչությունից էլ այս պատասխանն են տվել․ «Դուք ընդգրկված չեք ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային մակերեսի կարիքավորների հաշվառման հերթացուցակում։ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ բնակարան ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից և առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, որոնց ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ հաշմանդամ դարձած զինծառայողի կարգավիճակը հավաստող տեղեկանք»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ պայմանագրային զինծառայողի անհետացման համար պատասխանատու է զորամասը։

«Անտարբեր վերաբերմունքի և թողտվության հետևանք է, որ չգիտեն՝ որտեղ է իրենց զինվորը։ Զորամասի ղեկավարությունը պետք է պատասխան տա՝ ինչ են պարզել։ Քրգործը հարուցում են ու իրենց ձեռքերը լվանում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Ինչ կարգավիճակ ունի Վահե Մանուկյանն այս պահին և ինչ աշխատանքներ են տարվում՝ նրան հայտնաբերելու համար․ հարցերի պատասխանները պարզելու համար Factor TV-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան