Արդյո՞ք ռուս խաղաղապահները փակել են ադրբեջանական ավտոշարասյուների տեղաշարժը․ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Այսօր համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ ռուս խաղաղապահներն Արցախի տարածքում փակել են ադրբեջանական ավտոշարասյուների բոլոր տեղաշարժերը։ Ըստ տեղեկությունների՝ դա արվել է ի պատասխան վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել Շուշիի մոտ պայթեցված Արցախ եկող գազատարը, կրակում է Խրամորթ ու Նորշեն գյուղերի ուղղությամբ։

Factor.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանից։ Վերջինս ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում․ «Ես չեմ կարող այդ տեղեկությունը որևէ կերպ հաստատել կամ հերքել, այդ գործընթացը մեր իրավասության մեջ չի մտնում, չեմ կարող որևէ բան ասել, անձամբ ես նման տեղեկություններ չունեմ»։

Այսօր նաև տեղեկություններ էին շրջանառվում, թե ռուս խաղաղապահների մի մասը,իբր, կտեղափոխվի Ուկրաինա՝ օգնելու ռուսական բանակին։

Դավիթ Բաբյանն ասաց՝ չի կարծում, որ կարող է այդպիսի բան լինել․ «Խաղաղապահների թվաքանակն այստեղ հարյուր հազարավոր չէ, որ տեղափոխվեն։ Այդ տեղեկությունները Արցախում խուճապային տրամադրություն ստեղծելու համար են»,- ընգդծեց Բաբայանը։

Արփի Հակոբյան