Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցուցակում Արարատ Միրզոյանի անունը դեռ չկա․ նրա մասնակցության մասին լուրը 2 օր առաջ է տարածվել

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Ռեջեփ Էրդողանի հովանու ներքո կազմակերպվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկը հայտնի է։ Այն հրապարակված է միջոցառման պաշտոնական կայքում։

Չնայած ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը մասնակցելու է ֆորումին, նրա անունը մասնակիցների ցանկում դեռևս ներառված չէ։ Factor.am-ը փորձեց պատճառը պարզել նախարարի խոսնակից։

«Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Վահան Հունանյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Թանջա Բիլգիչը հայտարարել էր, որ Անկարան ողջունում է Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի մասնակցության մասին որոշումը։

Նշենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է մարտի 11-13-ը։ Ըստ պաշտոնական կայքի հաղորդագրության՝ ֆորումին ներկա կգտնվեն ավելի քան 2000 առաջնորդներ, դիվանագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում են նաև Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան և այլք։

Պաշտոնական կայքում մասնակիցների թվում նաև նշվում է հայաստանցի վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի անունը։

Թուրքական դիվանագիտական ֆորումին քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հռիփսիմե Հովհաննիսյան