Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայիում կայանալիք Կուլեբա-Լավրով հանդիպումը դռներ կբացի երկարատև հրադադարի համար

Լուրեր

19.04.2024 | 15:18
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 15:09
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկում է տեղի ունեցել
19.04.2024 | 15:00
Ահաբեկչական սպառնալիքի ահազանգ Սլավոնական համալսարանում, Իրանը պնդում է՝ ԱԹՍ-ներն արձակվել են երկրի տարածքից․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 14:56
Հայտնաբերվել է մահվան ելքով վթարի գործով հետախուզվողը․ վերջինս կալանավորվել է
19.04.2024 | 14:45
CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19.04.2024 | 14:43
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկություններ են կատարվել
19.04.2024 | 14:32
Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության INL տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
19.04.2024 | 14:02
ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
19.04.2024 | 14:00
Երեք օր առաջ  ԱՆ-ում  և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ
19.04.2024 | 13:57
Թուրքիայում պարենային գնաճը 13 անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի երկրների միջին ցուցանիշը
19.04.2024 | 13:46
Լեհաստանում երկու կասկածյալ է ձերբակալվել Վիլնյուսում Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման գործով
19.04.2024 | 13:38
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
19.04.2024 | 13:31
Ապրուստիս միակ միջոցն է, 100 հազար դրամ էլ տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու․ առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ եթե Ուկրաինայում արյունահեղությունը շարունակվի, ապա երկիրը 5-10 մլն մարդ կլքի։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Էրդողանը մարտի 10-ին Անթալիայում նախանշված ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումն անվանել է «կրիտիկական նշանակության»։
«Հարցն Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Դմիրտրի Կուլեբայի և Սերգեյ Լավրովի վաղվա հանդիպումը դռներ կբացի երկարատև հրադադարի համար։

Նա, միաժամանակ, կրկին քննադատել է միջազգային կառույցներին, որոնք, ըստ նրա, ունակ չեն դիմակայել ժամանակակից ճգնաժամերին ու պատերազմներին։

«Միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը սահմանափակվում է հայտարարություններով։ Սա ամոթալի է։ Բոլոր նրանք, որոնք աղմուկ են բարձրացնում, երբ խոսքը գնում է իրենց շահերի մասին, անտեսում են ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում՝ Սիրիայում, որտեղ գտնվում է Թուրքիան արդեն 11 տարի»,- ասել է Էրդողանը՝ չնշելով, սակայն, թե ինչպես է Թուրքիան պարբերաբար ռմբակոծում Սիրայում քրդաբնակ ու եզդիաբնակ բնակավայրերը։

Թուրքիայի նախագահն ասել է, որ երկակի ստանդարտների քաղաքականության հերթական դրսևորումը Ուկրաինայում իրադարձություններն են։

«Պետությունների ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու՝ Անկարայի կուրսը մնում է անփոփոխ։ Թուրքիան ջանքեր է գործադրում՝ Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար։ Թուրքիան Ուկրաինայում հրադադարի երկարատև ռեժիմի հույս ունի։ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ բաց թողնելով երկխոսության ուղիները Մոսկվայի և Կիևի համար»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան