Երազիս եկավ, ասաց՝ ողջ եմ․ պատերազմում զոհված Սամվելի նորածին եղբայրը վերաիմաստավորել է Մանասյանների կյանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 22-ին լույս աշխարհ եկած Մանվելն իր ծնունդով ուրախություն է բերել Մանասյանների ընտանիք։ 44-օրյա պատերազմում 19-ամյա որդուն՝ Սամվելին կորցնելուց հետո, Մանվելի ծնվելուն երկար են սպասել։ 22 տարվա ամուսինների համար նման որոշում կայացնելը բարդ էր, բայց  նորածինը վերաիմաստավորել է նրանց կյանքը։ Մանասյանների համար երեխայի սեռն էական չէր․ ասում են՝ կարևորը առողջ բալիկ լիներ։

Տղային Մանվել են անվանակոչել, որ նրա մեջ զոհված որդուն՝ Սամվելին չփնտրեն։ Բայց և այնպես, 14 օրական որդին ինչ-որ չափով նման է Սամվելին:

«Դիմագծերով են նման, Սամվելն էլ Մանվելի պես շատ լացկան չէր »,- ասում է հայրը՝ Համլետ Մանասյանը։

Նրանց մյուս որդին՝ Արսենը, նկարահանման պահին տանը չէր։ Նա 12-րդ դասարանում է սովորում։

Սամվելը Երևանի Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում էր սովորում, ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Մատաղիսում, պաշտպանում Թալիշի դիրքերը։ Մայրը որդու մասին խոսելիս ասում է՝ բարի էր ու կամեցող, ոչ ոքի նեղություն չէր տալիս։ 2019 թվականին բանակ զորակոչված Սամվելը մի քանի ամսից տուն էր վերադառնալու։ Մոր հետ վերջին անգամ հոկտեմբերի 12-ին են զրուցել, ասել է, որ էլ չի զանգելու, կապի խնդիր կա։ Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 17-ին, զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Սոնան հիմա որդուն երազում է տեսնում, ասում է՝ այդ օրը մի լավ բան է տեղի ունենում․ Մանվելի ծնվելուց առաջ էլ Սամվելին էր երազում տեսել։

«Մրգեր էր ինձ բերել, մտածեցի՝ մի լավ բան կլսեմ, հետո իմացա, որ երեխայի եմ սպասում»,- պատմում է Սոնան։

22 տարվա ամուսինները չեն բացառում, որ էլի երեխա կունենան։ Իսկ պատերազմում որդի կորցրած մյուս մայրերին Սոնան խորհուրդ է տալիս չերկմտել և վերաիմաստավորել կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան