Հովիկ Աբրահամյանն իր շքեղ առանձնատունը 5 մլն դոլարով վաճառեց. «կոռուպցիայի թանգարանի» տերերն անպատիժ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված շքեղ առանձնատունը: Տեղեկությունը հայտնում է ՍիվիլՆեթը: 2․580 քառակուսի մետր տարածք զբաղեցնող առանձնատունը վաճառվել է 2,5 մլրդ դրամով, որը համարժեք է 5 մլն դոլարի:

Թե ինչ միջոցներով են Աբրահամյանները կառուցել այս առանձնատունը՝ տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ տարածքն Արգամ Աբրահամյանին նվիրել է Հովիկ Աբրահամյանի վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը:

Factor TV-ն դեռ 2018 թվականին հաղորդել էր, որ այս գերշքեղ առանձնատան համար Աբրահամյանները վճարում են ընդամենը 2,8 մլն դրամ գույքահարկ: Արգամ Աբրահամյանից բացի՝ Մոնումենտում առանձնատուն ունի նաև Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը: Այս առանձնատների ծագումնաբանությունն անհայտ է: Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին այնքան սև փողեր էր տեսնում այս թաղամասում, որ առաջարկում էր այն կոռուպցիայի թանգարան դարձնել՝ Հովիկ Աբրահամյանին հատուկ կարգավիճակ տալով:

Իշխանափոխության առաջին ամիսներին Փաշինյանը թալանը բացահայտելու վճռական խոստումներ էր տալիս:

Ինչպես է ստացվում, որ Փաշինյանի մատնանշած «մկներն ու ձկները» ոչ միայն թալանը վերադարձնելու հարցում են «պլստում», այլ նաև անհայտ ծագման գույքը միլիոնավոր դոլարներով վաճառում են. իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է՝ պետք է պարզել, թե ովքեր կան գործարքի մեջքին կանգնած՝ ում էր ձեռնտու այս գործարքը:

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժուն Հոկտանյանը ենթադրում է՝ Հովիկ Աբրահամյանը հեղափոխական իշխանությունների հետ համաձայնության է եկել տունը վաճառելու հարցում:

2021 թվականից ուժի մեջ է մտել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը: Այս ընթացքում ուսումնասիրվել է տարբեր պաշտոնյաների գույքի օրինականությունը, սակայն Աբրահամյանների շքեղ առանձնատների ուսումնասիրության մասով Դատախազությունը որևէ հայտարարություն չի տարածել: Վարուժան Հոկտանյանը սա տարակուսելի է համարում:

ՀՔԾ-ն դեռ 2018 թվականին երկու տարբեր քրեական գործերով Աբրահամյանների այս առանձնատունը կալանքի տակ էր վերցրել: Քրգործն առնչվում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը, որով ոչ միայն Աբրահամյաններն էին անցնում, այլ նաև նախկին իշխանության առանցքային ու ազդեցիկ ներկայացուցիչներ:

Աբրահամյանների շքեղ առանձնատան առք ու վաճառքի այս գործընթացն է՛լ ավելի է ուշադրության  արժանանում՝ գնորդով պայմանավորված: ՍիվիլՆեթը հայտնել էր, որ այն ձեռք է բերել Նարեկ Նալբանդյանի ընտանիքը: Գործարար Նարեկ Նալբանդյանը, հիշեցնենք, հանրությանը հայտնի դարձավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը 5 մլրդ դրամով գնելուց հետո: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Նալբանդյանին է պատկանում «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն: Ընկերությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ՝ 200 սեփական բեռնատարով, ունի նաև բեռնատարների սպասարկման կենտրոն, զբաղվում է ալյուրի, ցեմենտի և ձվի արտադրությամբ:

Նինա Կարապետյանցը ոչ միայն Աբրահամյանների առանձնատան ծագումնաբանությունն է կասկածելի համարում, այլ նաև Նալբանդյանի միջոցների, որոնցով շքեղ շենքեր է գնում:

Ընդ որում, գնորդը Նալբանդյանի կինն է՝ Լիլիթ Պետրոսյանը: Այսօրինակ գործելաոճը, ըստ Վարուժան Հոկտանյանի, բնորոշ է նախկիններին՝ նրան էլ էին ընտանիքի անդամների և ազգականների անուններով թանկարժեք գույք գնում:

Փորձագիտական շրջանակներն արձանագրում են՝ հեղափոխությունից չորս տարի անց կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված որևէ գույք չի վերադարձվել պետությանը՝ բացառությամբ «Գոլդեն Փելես» հյուրանոցի, որը Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը նվիրել է ՀՀ-ին: Մնում է հուսալ, որ հայ ժողովուրդն անակնկալ կերպով մի օր էլ չի տեղեկանա, որ ենթադրյալ կոռուպցիոներները իրենց շքեղ առանձնատները վաճառել են երրորդ անձանց՝ ազատվելով պատասխանատվությունից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան