Ինկասացիայի մեքենայից գողացված վեցուկես միլիոն դրամը հայտնաբերվել է ձերբակալվածի

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը:

Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

ԼՐԱՑՎԱԾ․ 05․03․2022թ․

Հարուցված քրեական գործի շրջանակներում մարտի 3-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 33-ամյա տղամարդու բնակարանը։ Գողոնը՝ 6.500.000 դրամը, հայտնաբերվել է:
Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։

`