Հենց հիմա կա ԵՄ-ին Ուկրաինայի միանալու արժանապատիվ հնարավորություն․ Ալեքսանդր Կրաև

Լուրեր

16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու արդյունքում դաշինքը մեծապես կշահի հակամարտությունում իր ամուր քաղաքական դիրքերից հանդես գալու ընթացքում․ Կիևին իր կազմ ընդունելը կլինի նրա ամենաուժեղ դիրքորոշումը։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կրաևը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից սկսված պատերազմից հետո Ուկրաինային տրամադրվող միջազգային աջակցությանը։

«Հենց հիմա կա ԵՄ-ին Ուկրաինայի միանալու արժանապատիվ հնարավորություն»,-նշեց նա։

Ըստ Ալեքսանդր Կրաևի՝ ԵՄ-ին անդամակցությունն Ուկրաինային կտա զգալի տնտեսական ռեսուրսներ վերակառուցման համար, ինչպես նաև՝ այդ դեպքում ավելի շատ իրավունքներ և հնարավորություններ կտրվեն պատերազմից փախչող ուկրաինացիներին։

Քաղաքական վերլուծաբանը նաև դրական գնահատեց Եվրամիության կողմից իր երկրին տրամադրված ռազմական աջակցությունը։

«Դա շատ անհրաժեշտ և գնահատված օգնություն է: Ես միայն կցանկանայի, որ այն ըստ անհրաժեշտության լիներ, օրինակ՝ տրամադրվեին հակաօդային պաշտպանության համակարգեր և կործանիչներ»,- ասաց նա։

Ուկրաինայի դեմ պատերազմում, Կրաևի խոսքով, Ռուսաստանը փորձում է հասնել ցանկացած հնարավոր առավելագույն արդյունքի, քանի դեռ իր ռեսուրսները չեն սպառվել։ Նա մատնանշեց՝ դա կարող է լինել Ուկրաինայի զինաթափումը, չեզոք կարգավիճակը կամ որոշ տարածքային նվաճումներ՝ «Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների իր խամաճիկների համար»:

«Պատերազմում իրենց համար վատագույն սցենարի դեպքում ռուսները կհայտարարեն «նացիզմի նկատմամբ» իրենց հաղթանակի մասին, որովհետև այստեղ հաստատ նացիստներ չկան, ուստի ցանկացած պահի կարող են հայտարարել այդ հաղթանակի մասին»,- նկատեց նա։

Անդրադառնալով միջուկային պատերազմի մասին առկա մտահոգություններին՝ Ալեքսանդր Կրաևն ասաց, որ ինքն առայժմ միջուկային պատերազմի հավանականություն չի տեսնում, քանի որ Պուտինը դրա մասին ոչինչ չի հայտարարել։

«Միջուկային ուժերի աշխատանքի մի քանի ռեժիմ կա, որոնց թվում են «բարձր զգոնություն» և «ստանդարտ» ռեժիմները։ Իսկ Պուտինը հայտարարել է «հատուկ տագնապի» մասին, որը ռազմական տեսանկյունից անհեթեթություն է»,- ասաց փորձագետը։

Նա նաև խոսեց Արևմուտքի կողմից Ռուսատանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների  ազդեցության մասին․ արդյունքը, Կրաևի խոսքով, լինելու է՝ ավելի քիչ գումար, ըստ այդմ՝ ավելի քիչ փամփուշտ, հրթիռ և ռումբեր:

«Ռուսաստանն արդեն աննախադեպ ճգնաժամի մեջ է, որը կարող է նույնիսկ կործանել նրա տնտեսությունը. շատ միջազգային վերլուծաբաններ կանխատեսում են դեֆոլտը հաջորդ ամսվա ընթացքում: Այսպիսով, դա միանշանակ կարող է նվազեցնել ագրեսիան: Այնուամենայնիվ, դեռ ավելի շատ գործողություններ են անհրաժեշտ։ Մենք պետք է կրճատենք ռուսական նավթի առևտուրը»,- ասաց նա՝ իրավիճակի ելքը միայն Ուկրաինայի հաղթանակը համարելով։

Հռիփսիմե Հովհաննիսյան