Դատախազության գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամակալի խախտված գույքային իրավունքները

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքներով պարզվել է, որ նշված կազմակերպության շահառուի կողմից, ով 2020թ. ընթացքում տուն-ինտերնատից չի բացակայել, նույն թվականին կատարվել են անշարժ գույքի գործարքներ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն: Արդյունքում՝ դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեա¬կան գործ հարուցելու մասին որոշում և ուղարկվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու հանձնարարությամբ:

Կատարված ուսումնասիրությամբ, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Գ. Դ.-ն 2016թ. ապրիլի 15-ին ճանաչվել է անգործունակ և նույն թվականին ընդունվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: 2016թ. օգոստոսի 22-ից Գ. Դ.-ն հանդիսացել է կազմակերպության խնամարկյալը: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Խնամակալության և հոգաբարձության կարիք ունեցող և համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում գտնվող կամ, տեղավորված քաղաքացիների խնամակալներն ու հոգաբարձուներն այդ հաստատություններն են»:

Պարզվել է, սակայն, որ Օձուն համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, ուսումնասիրելով Գ. Դ.-ի հորեղբոր դիմումը և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. Գ.Դ.-ին անգործունակ ճանաչելու մասին վճիռը, ինչպես նաև վերջինիս հոգեբուժարանում գտնվելու հանգամանքը, 2020թ. փետրվարի 27-ի եզրակացությամբ հորեղբորը ճանաչել է Գ. Դ.-ի խնամակալը: Այսինքն անտեսվել է այն հանգամանքը, որ Գ.Դ.-ն 2016թ. օգոստոսի 22-ից գտնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, և օրենքով սահմանաված կարգով նրա խնամակալը հանդիսացել է տվյալ կազմակերպությունը, հետևաբար նրա իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը հանդիսացել է բացառապես տվյալ կազմակերպության իրավասությունը:

Հետագայում Օձուն համայնքի ղեկավար Ա. Տիտանյանը տվել է նաև համաձայնություն՝ հորեղբոր կողմից Գ. Դ.-ի գույքն օտարելու վերաբերյալ, ինչի իրավասությամբ Օձուն համայնքի ղեկավարն օրենքով օժտված չի եղել:

Այս ամենի արդյունքում Գ. Դ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերն օտարվել են:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում վերջինիս պատկանող անշարժ գույքերը՝ Լոռու մարզի Արևածագ գյուղում գտնվող տան 1/2 բաժնեմասն ամբողջությամբ, նույն համայնքում գտնվող 3 վարելահողերը դրանք ձեռք բերողների կողմից ինքնակամ նվիրատվության պայմանագրով վերադարձվել են Գ.Դ.-ին, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառվել նրա անվամբ:
Միաժամանակ, գնահատականներ են տրվել նաև համայնքի ղեկավար Ա. Տիտանյանի գործողություններին: Նրա արարքը քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում և հաշվի առնելով, որ Գ. Դ.-ի բոլոր անշարժ գույքերը հետ են վերադարձվել նրան, վերականգնվել է ենթադրյալ հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից կատարված միջին ծանրության հանցանքն իրադրության փոփոխման հետևանքով դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: