ՊԵԿ-ի հետ պղնձի վաճառքի մեխանիզմը համաձայնեցված է եղել. Վահե Հակոբյանը` ԶՊՄԿ-ի 15 մլրդ չարաշահման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

«Ես այդ ժամանակ Սյունիքի մարզպետ եմ եղել։ Խոսքը 2017թ․-ի մասին է։ Բացի այդ, չեմ կարծում, որ 2014թ․-ից սկսած՝ կոմբինատում երբևէ գործել են կոռուպցիոն սխեմաներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի նախկին անդամ Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն օրեր առաջ հայտարարել է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 15 մլրդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս, իրականացվել է Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում»։

«ՊԵԿ-ի հայտարարության հետ կապված ոչ էլ առանձնապես խորացել եմ թեմայի մեջ, բայց որքան հասկացա՝ խոսքը գնում է ստրիմինգային գործարքի մասին՝ այդ ժամանակ ՊԵԿ-ի հետ համաձայնեցված։ Լայն շրջանակները պետք է հասկանան, թե ինչ է ստրիմինգային գործարքը։ Այդ ժամանակ պայմանավորված պղնձի միջազգային գներով և կոմբինատի ունեցած վիճակով՝ պարտքերի բեռ, օպերատիվ ղեկավարության կողմից, որքանով որ ինձ հայտնի է, որոշում է կայացվել, այն անցել է խորհրդով։ Որոշվել է կնքել ստրիմինգային գործարք՝ պղնձի խտանյութը վաճառել X ընկերությանը՝ մի քանի տարի առաջ։ Այսինքն, գումարը սկզբից վերցնել ամբողջությամբ՝ երաշխիքով, որ, օրինակ, տասը տարում խտանյութը տրամադրվելու է»,-տեղեկացրեց Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝2019թ, երբ գներն արդեն կայունացել են, գործարքը «հետ ողորմյա» արվեց, բոլորը ստացան իրենց գումարները․ «Հիմա ՊԵԿ-ը համարել է, որ այդ գործարքի արդյունքում օպերատիվ ղեկավարությունը վնաս է տվել պետությանը 15 միլիարդի չափով։ Եթե տնօրենն է դա ընդունել, գուցե հարցը տնօրենի՞ն ուղղվի, ոչ թե ինձ»։

Մանրամասները՝ տեսանյութում: