Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ում ՌԴ-ին դատապարտող բանաձևի ընդունումը

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևի քվեարկության արդյունքները, որոնք դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։

«ՄԱԿ-ի այս արտասովոր քայլը ցույց է տալիս գլոբալ վրդովմունքի չափը ինքնիշխան հարևանի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակման կապակցությամբ և ցույց է տալիս աննախադեպ համաշխարհային միասնություն», –«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

«Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց Պուտինի մեկուսացումը»,- շարունակել է նա։

Ըստ Բայդենի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակվել է ոչ միայն Ուկրաինայի, այլև համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերի վրա, ինչպես նաև այն ամենի վրա, ինչը պաշտպանում է ՄԱԿ-ը։

«Մենք մեր աչքերով տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։ «Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում մարդու իրավունքների կործանարար խախտումների և միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որին մենք հետևում ենք իրական ժամանակում»։

«Միասին մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք իր գործողությունների համար», – եզրափակել է Բայդենը՝ անդրադառնալով ՄԱԿ-ին։ «Մենք ցույց կտանք, որ ազատությունը միշտ հաղթում է բռնակալությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: