Բրյուսելը ստացել է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի պաշտոնական դիմումը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Այս գիշեր ԵՄ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավար Վախթանգ Մախարոբլիշվիլին Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Լեգլիս-Կոստային է փոխանցել Եվրամիությանը երկրի անդամակցության պաշտոնական դիմումը։
Վրաստանի անունից հեռուստատեսային տեսախցիկների առջև հայտարարությունը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով, սահմանադրության համաձայն, լիակատար իշխանություն ունի խորհրդարանական հանրապետությունում, գրում է VOA-ն։

Վրաստանի ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին այս պահին գտնվում է Եվրոպայում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ նա ԵՄ ղեկավարին խնդրել է արագացված կարգով դիտարկել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համապատասխան հայտարարությունները։

Ստորագրելով հայտարարությունը՝ վարչապետ Ղարիբաշվիլին այն օրը, երբ Վրաստանը պաշտոնապես հայտարարեց ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու ցանկության մասին, անվանեց «պատմական», իսկ Բրյուսել ուղարկված փաստաթուղթը՝ «գործողությունների ծրագիր» Վրաստանի ցանկացած կառավարության համար։

ԵՄ-ին անդամակցելու հայտին աջակցել են երկրի բոլոր նշանակալի քաղաքական ուժերը և հայտնի քաղաքական գործիչները։ Այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պատիժ է կրում Ռուսթավիի բանտում։

Տաթև Ֆռանգյան