Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները փոխանակվել են ուղերձներով

Լուրեր

15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
15.04.2024 | 23:30
Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. Զուրաբիշվիլի
15.04.2024 | 23:17
Ադրբեջանի ընդդիմությունը ապրիլի 21-ին հանրահավաք կանցկացնի
15.04.2024 | 23:17
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ
15.04.2024 | 23:00
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին
15.04.2024 | 22:48
Թուրքիայի ԿԲ-ն 2023թ-ին 25 մլրդ դոլարից ավելի վնաս է կրել
15.04.2024 | 22:32
Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
15.04.2024 | 22:17
Tesla-ն կկրճատի աշխատակիցների ավելի քան 10%-ին
15.04.2024 | 21:48
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
15.04.2024 | 21:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.04.2024 | 21:17
Եթե վախենում եք՝ ռուսները ՀՀ-ին կպատժեն ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն լքելու դեպքում, ինչո՞ւ է երկիրը քննարկում Փաշինյանի այցը Պուտինի երդմանը․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:56
Խոզաբույծները պնդում են՝ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներմուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:44
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության. ՄԻՊ-ը՝ Վեսա Հակկինենին
15.04.2024 | 20:30
42 մլրդ դրամի հավելյալ ծախս և 2515 նոր աշխատող․ պետական ապարատի կրճատման Փաշինյանի խոստումն ու իրականությունը․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
15.04.2024 | 20:15
Գազային օգնությունը պետք է անխափան մատակարարվի․ ԱՄՆ
Բոլորը

Հայաստանը և Լիբանանը այսօր՝ մարտի 4-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը:

Ինչպես հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Աբդալլահ Բու Հաբիբը մարտի 4-ին ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանը իր ուղերձում նշել է, որ 30 տարի առաջ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանը և Լիբանանն ամրագրել են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը պետական համագործակցության մեկնարկով։ Նա ընդգծել է լիբանանահայ համայնքի եզակի և անգնահատելի դերը երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը ամուր հիմք ստեղծեց ձևավորելու երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդգրկուն դաշտ, ինչպես նաև՝ միջմարդկային շփումների լայն շրջանակ, որը լավագույնս դրսևորվել է մարտահրավերները և դժվարին օրերը կողք կողքի հաղթահարելու վճռականությամբ և պատրաստակամությամբ:

«Մեծապես կարևորելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ ավանդույթները՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել երկկողմ փոխշահավետ համագործակցության լայն շրջանակին», – հաղորդում է Արտգործնախարարությունը:

Լիբանանի արտգործնախարարն էլ իր ուղերձում շեշտել է՝ հայ-լիբանանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշվում է երկկողմ փոխշահավետ համագործակցության խորացման ամուր հաստատակամությամբ: Աբդալլահ Բու Հաբիբը նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու ժողովուրդների պատմական բարեկամության բնական շարունակականությունն էր, որտեղ իր ուրույն դերն ունի Լիբանանի հայ համայնքը՝ որպես լիբանանյան հասարակական կառուցվածքի ընդգրկուն և առանցքային բաղադրիչ:

«Նախարար Բու Հաբիբն իր ուղերձում կարևորել է երկու երկրների և ժողովուրդների ամուր բարեկամությունը խաղաղության և բարդ ժամանակներում՝ իր երախտագիտությունը հայտնելով ՅՈՒՆԻՖԻԼ-ում Հայաստանի մասնակցությանը և հաստատակամ մնալով Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության Լիբանանի անխախտ դիրքորոշմանը», – հավելում է ՀՀ ԱԳՆ-ը:

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. մարտի 4-ին: Հենց այդ օրն է ստորագրվել «ՀՀ և ԼՀ միջև դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:

Հայաստանը և Լիբանանը բարեկամական և գործընկերային բարձր մակարդակի հարաբերություններ ունեն: 30 տարվա ընթացքում միայն հայկական կողմից մեկ տասնյակից ավելի բարձր և բարձրագույն մակարդակի այցեր են եղել Լիբանան: Վերջինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն է 2018 թ. հոկտեմբերին: 2018 թ. փետրվարին պաշտոնական այցով Հայաստան է եկել Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Կողմերի միջև միջպետական հարաբերությունների 30-ամյա ժամանակաշրջանում ստորագրվել են՝ տասնյակ պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ՝ լրացնելով երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտը:

Երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Լիբանանի միջև 2021 թ. կազմել է 2, 650 000 ԱՄՆ դոլար: