ՌԴ-Ուկրաինա բանակցություններն ավարտվել են․ կողմերը համաձայնության են եկել հումանիտար հարցերի շուրջ

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է Korrespondent-ը։

Բանակցությունների ընթացքում կողմերը փոխըմբռման են հասել հումանիտար միջանցքների տրամադրման և հնարավոր ժամանակավոր զինադադարի մասին, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նշվում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան շուտով կստեղծեն հաղորդակցության և փոխգործակցության ուղիներ՝ մարդասիրական միջանցքներ կազմակերպելու համար։

Միաժամանակ, Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը չի հասել ցանկալի արդյունքների, և բանակցությունները կշարունակվեն երրորդ փուլով՝ առավելագույն մոտ ապագայում։

«Ցավոք, մենք չստացանք այն արդյունքները, ինչ ակնկալում էինք: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մենք բավական մանրամասն քննարկել ենք հումանիտար ասպեկտը, քանի որ այժմ բավականին շատ քաղաքներ շրջապատված են, ողբերգական իրավիճակ է սննդի, դեղորայքի, խաղաղ բնակիչների տարհանման հետ կապված», – ասել է Պոդոլյակը։