Թուրքիայի ընդդիմության վարկանիշն ավելի բարձր է, քան Էրդողանի գլխավորած դաշինքինը

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական դաշինքը՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) գլխավորությամբ, կարող է ստանալ ձայների ավելի մեծ բաժին, քան Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ազգայնական շարժում կուսակցության իշխող դաշինք: Այս մասին է վկայում Metropoll ընկերության նոր հետազոտությունը, գրում է Ահվալ գործակալությունը։ 

Հետազոտության մասնակիցները պատասխանելով հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի՝ 27,1 տոկոսն ընտրել է CHP-ին: Նրա դաշնակից աջ կենտրոնամետ Լավ կուսակցությունն էլ ստացել է 13,1 տոկոս՝ ընդհանուր ձայների թիվը հասցնելով 40,2 տոկոսի։

Պահպանողական Երջանկություն կուսակցությունը, որն ունի նույն քաղաքական ավանդույթները, ինչ ԱԶԿ-ն, հավաքել է ձայների 2,6 տոկոսը,  Ալի Բաբաջանի  «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցությունը (DEVA)՝ 2,9 տոկոսը: Երկու կուսակցություններն էլ, ինչպես նաև նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի Ապագա կուսակցությունը 2023թ-ի ընտրություններում կլինեն մի դաշինքի մաս։ 

Պահպանողական փոքր կուսակցությունների ավելացումը ընդդիմադիր «Ազգային դաշինքի» ձայները դարձնում է  45 տոկոսից ավելի, քան ԱԶԿ-ի Ժողովրդական դաշինքինը,  որի համաձայն ԱԶԿ-ն և MHP-ն կշահեն համապատասխանաբար 32,2 և 7 տոկոսը: Սակայն այժմ դաշինքներից որևէ մեկը բավարար ձայն չունի Թուրքիայի գործող համակարգով նախագահ ընտրելու համար,  անհրաժեշտ է  50 տոկոս գումարած մեկ ձայն։ Եվ այս համակարգը քրդերի ձայներն է  վճռորոշ դարձնում։ Թուրքիայում քրդերի ձայնը հիմնականում բաշխված է ԱԶԿ-ի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) միջև։

HDP-ն հիմա հավաքում է ձայների 12,6 տոկոսը և աջակցել  է ժամանակին «Ժողովուրդների դաշինքի» թեկնածուներին՝ 2019 թվականի տեղական ընտրություններում ԱԶԿ-ի քաղաքապետերին Թուրքիայի խոշոր նահանգներում հաղթելու համար, սակայն, հիմա կուսակցությունը դուրս է մնում դաշինքից։

Էմմա Չոբանյան