«Փաշինյանը կոմպրոմիսի ավելի մեծ դաշտ ունի». քաղաքագետը՝ Սարգսյան-Փաշինյան երկխոսության մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին երկխոսության հրավեր է արել ձևի համար։

«Այլ խնդիր, որ արյունահեղությունից խուսափելու համար հարթակ է պետք։ Դա կարող է լինել կաթողիկոս Արամ Ա-ի հարթակում, քանի որ նա հեղինակություն է համարվում։ Երկու կողմն էլ պիտի հասկանա, որ կոշտ դիրքորոշումը վատ է լինելու։ Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի հանդեպ ոչ մի վստահություն չկա, քանի որ 10 տարվա ընթացքում շատերին է խաբել»,- ասում է քաղաքագետը։

Այն հարցին, թե ո՞րը պիտի լինի «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի արձագանքը Սերժ Սարգսյանի երկխոսության հրավերին, պարոն Բոզոյանը նկատեց․ «Նիկոլը հիմա էյֆորիայի մեջ է, նա պետք է արձագանքի ոչ թե Սերժ Սարգսյանի հրավերին, այլ՝ իշխանության: Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե խոսի ինչ-որ անօրինական կառույցի փակումից, այլ այն բանից, ինչ երեկ ասել է։ Հանգուցալուծումը բոլոր դեպքերում պետք է խաղաղ լինի։ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմիսի ավելի մեծ դաշտ ունի, բայց իր կողմնակիցները կարող են նրան մղել ռադիկալ լուծումների, ինչը լավ չի լինելու։ Էդ պատճառով եմ ասում, որ երկխոսությունը պետք է ունենա վստահություն ներշնչող հարթակ, որտեղ երկուսն էլ հանգիստ կխոսեն ելքերից»։