Խարկովն ամենաթեժ կետն է, մինչև ուշ գիշեր հրետակոծվել է․ հացի, ջրի, դեղորայքի խնդիր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

«Խարկով քաղաքը երեկ և նախորդ օրերին ակտիվորեն ենթարկվում է ծանր հրետակոծության, ավիահարվածների, և թիրախավորվում են ոչ միայն ռազմական և ադմինիստրատիվ օբյեկտները, այլև՝ բնակելի շենքեր, և բավականին շատ զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։ Հարվածները գրեթե չեն դադարում, երեկ մինչև ուշ գիշեր ռմբակոծվել են բնակելի թաղամասեր, նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,- Factor.TV-ին պատմում է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Խարկովում բնակչությունը խուճապի է մեջ է, հացի, ջրի ու դեղորայքի լուրջ խնդիր կա․ «Բնակիչները  մասսայականորեն փորձում են լքել քաղաքը, սակայն ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը։ Մեքենայով ճանապարհ ընկնելը դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ և այնտեղից Եվրոպա՝ վտանգավոր է։ Տարհանման գնացքով հիմնականում կանանց ու երեխաներին են վերցնում, բայց հերթեր են գոյացել։ Քաղաքում չի գործում տաքսի ծառայություն, շատերը հնարավորություն չուննեն իրենց թաքստոցներից դեպի կայարան գնալու, որովհետև վտանգավոր է»։

Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնականը տեղեկացնում է՝ Խարկովում և Խարկովի մարզում շուրջ 20․000 հայ է բնակվում, բայց մեծ մասը քաղաքը չի լքել։

«Հիմնականում Խարկովն է թիրախավորվում ու աննախադեպ հարվածների ենթարկվում։ Չէինք պատկերացնում, որ քաղաքն այս իրավիճակում կհայտնվի․ ամենաթեժ կետն է։ Բավականին շատ բնակելի շենքեր կան խոցված, նաև, իմ տեղեկություններով, հիվանդանոցի էլ են հարվածել, և փլուզվել են մի քանի դպրոցներ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպա տեղափոխված ՀՀ քաղաքացիները 14 օրվա ընթացքում պարտադիր պիտի լքեն Եվրոպան և վերադառնան Հայաստան․ «Մարդիկ ընտրում են քիչ թե շատ անվտանգ ուղղություններ, օրինակ, Խարկովի մարզից փոքր գյուղեր, եթե հեռու չեն կարող գնալ, սակայն մեծ մասը փորձում է գնալ Ուկրաինայի արևմտյան մարզեր և քաղաքներ՝ Լվով և այնտեղ որոշ ժամանակ պատսպարվելուց  հետո, առանց մուտքի վիզայի, տեղափոխվում են եվրոպական երկրներ և այնտեղից՝ ՀՀ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան