71 կողմ, 0 դեմ. Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ 5-րդ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Նախագահի միակ թեկնածու Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանի կողմից երկրորդ փուլով ընտրվեց ՀՀ նախագահ։ Նա ստացավ ԱԺ մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 կողմ ձայն, անվավեր քվեաթերթիկներ չկային։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրության առաջին փուլով Խաչատուրյանը չստացավ անհրաժեշտ 81 ձայները, քանի որ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված խորհրդարանում։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն էլ բոյկոտել են ՀՀ նախագահի ընտրության գործընթացը և չեն մասնակցում նիստին։

Հիշեցնենք. Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Այժմ ՀՀ նախագահի պաշտոնակատարն է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ընտրվելուց հետո 10-րդ օրը։

 

Մերի Մարտիրոսյան