ԱԱԾ-ն կրթության ոլորտում կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքեր է բացահայտել

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1.450.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա իրացնելու նպատակով կեղծել և կաշառք տված Հնդկաստանի Հանրապետության հարյուր չորս քաղաքացիների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մեկ քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ. հայտնում են ԱԱԾ-ից:

Առևտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: