Ով որ ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսելու, չափներդ իմացեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ  Արցախի 75 տոկոսը հանձնելով թշնամուն, թշնամուն անցած դաշտում են մնացել նաև հացահատիկի պաշարները, և հարցրեց, թե ինչ քայլեր են արվում հացահատիկի խնդիրը լուծելու համար՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով պնդմանը, թե Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն, ընդդիմությանը մեղադրեց Արցախը հանձնելու մեջ:

Նա պահանջեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից հրապարակային պաշտոնական դիրքորոշում հայտնել.  «Ի վերջո Սանասար է՞, թե Կուբաթլու»։

Ինչու են 20 տարի ձեր լիդերները բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ… Ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին:

Հիմա ասեք, ա՛յ դավաճաններ, էդ հողերը, հայրենիքը խի՞ եք գնացել դրել սակարկությունների վրա: Որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես:

Եթե պաշտոնապես չհաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլու, ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի… Հերիք է գաք այստեղ ու կոկորդիլոսի արցունքներ թափեք… Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, ա՛յ թալանչիներ:

Արձագանքելով Փաշինյանին՝ Ստամբուլյանը հիշեցրեց, որ նա գործադիր է, որը պարտավոր է օրենսդիրի հարցերին պատասխան տալ՝ կոչ անելով «մատ թափ չտալ, ձայնի տոնայնությունը չբարձրացնել»։ Փաշինյան էլ հակադարձեց. «Ով ինձ ասի՝ հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու ու մատով եմ խոսել»:

Նիկոլ Փաշինյանին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք է եղել Արցախի կորուստ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել, եթե Սանասար էր, ինչու էիք հանձնել, Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք եք եղել ՊՆ նախարար, ձեր չափը ճանաչեք, հերիք եղավ…»:

Մանրամասները՝ տեսանյութում: