ՀՀ-ի և Թուրքիայի բանագնացների 2-րդ հանդիպումը դրական եմ գնահատում, քննարկումն ավելի կոնկրետ է եղել․ Արարատ․ Միրզոյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական» խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում փետրվարի 24-ին Վիեննայում կայացած երկրորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին:

Միրզոյանի խոսքով՝ կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, մեզ համար նաև՝ հայ-թուրքական սահմանի բացումը։

«Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել»,- նշեց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցությանը, Միրզոյանի խոսքով՝ դեռևս որոշում չկա: «Աշխարհում շատ սրընթաց կերպով են իրադարձություննները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձություններն այժմ բավականին երկար են։ Երբ ժակետները մոտենան, անպայման որոշում կկայացնենք», – նշեց ԱԳՆ նախարարը։

Նախարարը նաև հայտնեց նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երրորդ հանդիպման տեղի և ժամանակի մասին նույնպես դեռևս որոշում չի կայացվել:

Մանրամասները՝ տեսանյութում: