Ինչպես Քոչարյանի որդու ընկերությունը շահեց 5 մլն դոլարանոց մրցույթում. ահազանգ կոռուպցիոն ռիսկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 2 միլիարդ 443 միլիոն 800 դրամի ծառայողական մեքենաներ է գնել:

Ընդհանուր ձեռք է բերվել 140 հատ «Տոյոտա» մակնիշի մի քանի դասի մեքենա: Ըստ պայմանագրի՝ մեքենաների մատակարարումը նախատեսված է ֆինանսական միջոցները հատկացնելուց 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան մինչև մարտի մեկը:

Ավտոմեքենաներից 70 հատի համար միավոր արժեք է սահմանվել 16 մլն 140 հազար դրամը, իսկ մյուս 70 հատի համար՝ 18 մլն 770 հազար դրամը:

Ոստիկանության կողմից շուրջ 5 մլն 100 հազար դոլարի մեքենաների գնման այս գործընթացը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կասկածելի է համարում: Ըստ նրա՝ ոստիկանությունը տեխնիկական այնպիսի պահանջներ է առաջադրել, որոնք սահմանափակել են ավտոմեքենաների վաճառքով զբաղվող այլ ընկերությունների մասնակցությունը մրցույթին:

Իոաննիսյանի խոսքով՝ մյուս վիճահարույց չափանիշը եղել է մեքենայի արտադրության տարեթվի սահմանափակումը: Ոստիկանության հրապարակած փաստաթղթերից տեղեկանում ենք՝ պահանջ է դրվել, որ մեքենաները պետք է լինեն 2022 թվականի արտադրության, ինչն էլ, ըստ Իոաննիսյանի, պատճառ է հանդիսացել, որ, օրինակ, 2021 թվականի դեկտեմբերի արտադրության մեքենաները մրցույթից դուրս մնան: Այս սահմանափակումները, ըստ Իոաննիսյանի, հանգեցրել են նրան, որ Քոչարյանների ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն շահի պարեկային ծառայության մեքենաների մատակարարման մրցույթը: Դանիել Իոաննիսյանը գնման այս գործընթացում նաև կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, մինչդեռ, բացառում է 5 մլն դոլարի մեքենաների գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը։ Անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի մեղադրանքերին՝ Ֆիդանյանը նշում է՝ հատուկ տեխբնութագիր որևէ ընկերության համար չեն սահմանել: Փոխոստիկանապետը, միաժամանակ, չի հստակեցնում, թե ինչ սկզբունքով են կազմել տեխբնութագիրը:

«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին և հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանն անցնում է խոշոր չափի կաշառք վերցնելու քրեական գործով:

Արա Ֆիդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ շուրջ 2,5 մլրդ դրամի գնման մրցույթում հաղթում է Քոչարյանների ընտանիքին պատկանող ընկերությունը:

«Ում է պատկանում ընկերությունը, ում չի պատկանում, ես չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ բաց մրցույթ է եղել»,- ասաց փոխոստիկանապետը։

Նշենք, որ նախորդ տարի Երևանում պարեկային ծառայության ներդրման համար «Շկոդա» մակնիշի 140 ավտոմեքենայի համար հատկացվեց 1,8 մլրդ դրամ: Այս գումարը շուրջ 700 մլն դրամով պակաս է մարզերի համար «Տոյոտա Երևան»-ից ձեռք բերվող 140 ավտոմեքենաների կազմած գումարի համեմատ: Ի դեպ, ոստիկանությունից ավելի վաղ Factor TV-ին փոխանցել էին, որ ձեռք բերված «Շկոդա»-ներից 95-ն է սարքին վիճակում․ 23-ը չի շահագործվում վթարի հետևանքով, 32-ն էլ՝ փոխանցման տուփի անսարքության պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան