Էժան ռուբլին թանկ կարող է նստել․ նեղություններ, որ կկրի Հայաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Լինում է իրավիճակ, երբ ցանկանում եք, ասենք, 20 հազար դրամ փոխանցել ձեր ծանոթին։ Բացում եք բանկային հավելվածը, փոխանցում եք, բայց խնդիր է լինում, փողը տեղ չի հասնում։ Զայրացած զանգահարում եք թեժ գիծ, սակայն հարցը չի լուծվում։ Եթե շտապ է, ստիպված եք տաքսի նստել, անձամբ հասցնել փողը։

Հիմա պատկերացրեք, որ գործարար եք Ռուսաստանում և պետք է ոչ թե 20 հազար դրամ, այլ 20 մլն դոլար փոխանցեք Եվրոպա՝ ձեր գործընկերոջը։ Բանկային փոխանցում չեք կարողանում անել։ 20 միլիոն դոլարն էլ հազիվ տեղավորվի  պայուսակում, նաև՝ տաքսիով չեք հասցնի։

Հենց այսպիսի վիճակում կարող են հայտնվել Ռուսաստան-Եվրոպա գործարքներ անող բիզնեսները։ Ընդ որում՝ երկու կողմից։ SWIFT համակարգը, որին աշխարհում 11 հազար բանկ է միացած, ապահովում է այդ փոխանցումների էլեկտրոնային թղթաբանությունը։ Չկա SWIFT՝ չկա այդ արագությունը։ Ստիպված եք փնտրել այլ տարբերակ կամ ընկնել քաշքշուկի և ուշացումների, հավելյալ ծախսերի մեջ։

Տնտեսագետ, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը բացատրում է, որ հայկական բանկերը որևէ խնդիր չեն ունենալու այս դեպքում։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը Factor TV-ի հետ զրույցում բացատրում է, որ SWIFT-ն ամենատարածված համակարգն է, և ռուսական բանկերի անջատումը դժվարացնելու է նրանց աշխատանքը։ Ռուսական բանկերի վրա դա կզգացվի, օրինակ, դոլարի միջոցով միջազգային փոխանցումների ժամանակ։

Կենտրոնական բանկում SWIFT-ը համեմատում են ինտերնետի հետ։ Եթե այն անջատում են, ստիպված ես հեռախոսի և փոստի նման բանկային անալոգներից օգտվել, որոնք, սակայն, դանդաղացնում են գործընթացները։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ բացատրում է, որ սա միակ այդպիսի համակարգը չէ, բայց հիմա գործարքների մեծ մասը հենց դրանով է արվում։ Ըստ այդմ՝ SWIFT-ից անջատվելուց անմիջապես հետո ռուսական բանկերը կունենան խնդիրներ, և դրանք լուրջ կլինեն, բայց հետո այդ խնդիրները կկարգավորվեն։

Ռուսական բանկերի վրա ազդող խնդիրները Հայաստանի վրա կազդեն անուղղակի ձևերով։ Մասնավորապես, Հայաստանում արդեն իսկ ռուբլու փոխարժեքը նվազել է։

Տնտեսագետ Հայկ Մնացականյանը նշում է՝ ռուբլու տատանումը վատ կանդրադառնա, մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների վրա։ Պայմանական 100 ռուբլին Հայաստանում այլևս չի ունենա նույն գինը, ինչ նախկինում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան