«Գյումրի» բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքը փակվում է

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գյումրի բժշկական կենտրոնի» կորոնավիրուսային բաժանմունքը, որը վերաբացվել էր երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 14-ին` պայմանավորված վիրուսի լայն տարածման հետ, շուտով կփակվի։

«Գյումրի բժշկական կենտրոնի» փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր հիվանդանոցի կորոնավիուսային բաժանմունքը պատրաստվում են փակելու, մեզ արդեն հիվանդներ չեն ուղարկում տրիաժ կենտրոնից։ Հիվանդների թիվը հիմա մոտ 40 է, նրանցից ոմանց դուրս ենք գրելու, մյուսներին տեղափոխելու ենք այլ բուժհաստատություններ, որպեսզի 2-3 օրվա ընթացքում փակեն բաժանմունքը։

Ծանր հիվանդներ էլ կան, սակայն նրանց թիվը շատ չէ՝ 5-ն են, մնացածը միջին ծանրության են»։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա տվյալներով՝ Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 210 հիվանդներ են ամբուլատոր բուժում ստանում, նրանց թիվը ամեն օր նվազում է։

«Այսօր 68 հոգի լաբորատար հետազոտության է ենթարկվել, նրանցից 16-ի պատասխանն է եկել դրական։ Ցուցանիշն իջնում է»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Արմիկ Մովսիսյան