Պատուհանից նայում ես` բակում կռիվ է. կինոյի սցենար է հիշեցնում. Կիևի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
16.11.2026 | 17:07
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կարևորվել է պահվող անձանց ազատ արձակումը․ աջակցություն է հայտնվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
16.11.2026 | 16:58
Նոր կառավարիչները ոսկե սարեր էին խոստանում, այնինչ հակառակը եղավ․ «Նոյի» նախկին աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:49
ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
16.11.2026 | 16:46
WTA. Միրա Անդրեևան` երկրորդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչների թարմացված դիրքերը
16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կիևի կենտրոնում եմ, իրավիճակն այսօր, երեկվա համեմատությամբ, ավելի հանգիստ է»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց Կիևի բնակիչ Նելլի Ղարիբյանը։

«Խանութներում հերթեր են, այսօր առավոտյան ենք գնացել, մոտ մեկ ժամ հերթում սպասել։ Իրավիճակը լարված է, անընդհատ հնչում են կրակոցներ, բոլորը ապաստարաններ են գնում, օրվա ընթացքում 15 անգամ իջնում-բարձրանում ենք, գիշերներն էլ խորհուրդ են տալիս ապաստարանում քնել»,- մանրամասնեց Նելլին։

Նա տեղեկացրեց, որ պայթյուններից բնակելի շենքներ են վնասվում, շրջակայքում ամեն ինչ վնասվում է, մարդիկ ապահով չեն։

«Նայում ես պատուհանից՝ բակում կռիվ է, պատկերացրեք՝ հիմա ինչ-որ մեկը Մասիվից կամ Ավանից զանգահարի, ասի՝ մեր բակում պատերազմ է։ Կինոյի սցենար է հիշեցնում»,- ընդգծեց Նելլի Ղարիբյանը։

Խոսակցության ընթացքում զրուցակիցս ասաց, որ կրկին տագնապ է, և պետք է նկուղ իջնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան