Աղվան Հովսեփյանի կալանքը 2 ամսով երկարացվեց․ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասին տեղեկացնում է Հովսեփյանի պաշտպանակն թիմը՝ նշելով, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։

«Դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին, ուստի հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ձևավորած նոր պրակտիկան, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Հուսով ենք, որ սույն գործով հրապարակային դատաքննությունը շուտ կսկսի և հնարավորություն կունենանք հանրությանը ցույց տալ ոչ միայն այդ մեղադրանքների անհիմն լինելն, այլ նաև մատնացույց անել այն ակնհայտ խտրական վերաբերմունքը, որը քրեական հետապնդման մարմինների կողմից դրսևորվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ, քանզի այդ մարմինները նույն արարքն այլ անձանց պարագայում այլ կերպ են որակում կամ չեն որակում որպես հանցագործություն, իսկ Աղվան Հովսեփայնի պարագայում դրանք, տարրական իրավաբանությունն անտեսելով, պարտադիր որակվում են որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ»,- նշվում է պաշտպանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 000 000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800 000 000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Հովսեփյանն, ըստ մեղադրանքի, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 մլրդ 299 մլն 404 հզր 414 ՀՀ դրամ:

Առաջադրված մեղադրանքը նախկին Գլխավոր դատախազը չի ընդունում՝ այն որակելով «ապօրինի»։

Ռոզա Վարդանյան