ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի մարտի 1-ին

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 1-ին կգումարի հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ նախագահի ընտրության հարցը:

Հիշեցնենք՝ նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է: Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել: Մարտի 1-ին իշխանություններին չի հաջողվի առաջին փուլով նախագահ ընտրել, քանի որ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում է 81 ձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 պատգամավոր: Առաջին փուլով նախագահ չընտրվելու փաստն արձանագրվելուց անմիջապես հետո կմեկնարկի երկրորդ փուլը: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը՝ 65 ձայն: Երկրորդ փուլի ձախողման դեպքում Սահմանադրությունը տալիս է երրորդ փուլի հնարավորություն, սակայն, ըստ ամենայնի, դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ իշխող ուժն արդեն կարող է երկրորդ փուլում ապահովել նախագահի ընտրության անհրաժեշտ քվեները:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն ավելի վաղը Factor.am-ի հետ զրույցում նշել էին, որ թեկնածու առաջադրելուց զատ ընդհանարապես են բոյկոտում նախագահի ընտրության գործընթացը: Նրանք ներկա չեն գտնվի նիստին:

Նարեկ Կիրակոսյան