Պուտինն ու Զելենսկին կհանդիպե՞ն․ ռուսական կողմը խոսում է Կիևը շրջափակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում ռազմական ակտիվ գործողությունները շարունակվում են, ռուսական զորքերը հայտնում են, որ արգելափակել են Կիևը արևմտյան կողմից։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ներկայում օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ Գոստոմելի օդանավակայանում՝ արգելափակելով Ուկրաինայի մայրաքաղաքն արևմուտքից։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշում է, որ քաղաքը թևակոխել է ռուսական զավթիչներից պաշտպանության փուլ։

«Հիմա որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Ուկրաինացի զինվորականները ոչնչացնում են ռուսների դիվերսիոն խմբերը։ Որոշ դիվերսիոն խմբեր, ցավոք, արդեն ներթափանցել են մայրաքաղաք, և հակառակորդը ցանկանում է ծնկի բերեք մայրաքաղաքը և մեզ։ Ովքեր կարող են պաշտպանել Կիևը, պետք է միանան և օգնեն մեր զինվորներին։ Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին, աջակցում և օգնում ենք նրանց»,- նշել է Կլիչկոն։

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավար Վահագն Մաթևոսյանի կարծիքով՝ այսօր Ուկրաինայում անվտանգ տեղ չկա։

Ժամեր առաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մինչ այդ՝ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդարական Միխայիլ Պոդոլյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել չեզոք կարգավիճակի շուրջ, բայց դրա համար Կիևը պետք է Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանա։ Ուկրաինայի նախագահը հաստատել է գրասենյակի հայտարարությունը։

Զելենսկուն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով՝ շփումը հնարավոր է, եթե Ուկրաինայի զինված ուժերը վայր դնեն զենքերը։ Նա նշել է, որ Մոսկվան միջոցներ չի ձեռնարկի Ուկրաինայի զինված ուժերի այն զինվորականների դեմ, որոնք կդադարեցնեն դիմադրությունը։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։

Նշենք՝ ուկրաինական կողմը երեկվա ռազմական գործողությունների ընթացքում ունեցել է 137 զոհ և 316 վիրավոր։ Այս մասին իր հերթական ուղերձի ժամանակ այսօր հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվածներից առնվազն 25-ը խաղաղ բնակիչ է եղել։ Կառույցը նշում է, որ հրետակոծությունների և օդային հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թվի այս գնահատականը կարող է խիստ պակաս լինել տվյալների բացակայության պատճառով, իսկ ռազմական գործողությունների զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան