««Հայաստան» դաշինքի՝ փողոցային պայքարի մասին խոսքերը սեզոնային բնույթ են կրում». Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» դաշինքը կրկին հայտարարում է փողոցային պայքարի մասին և հույս է հայտնում, որ այդ պայքարը կբերի իշխանափոխության: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք նման հայտարարություն անելու և հաջողություններ գրանցելու համար հիմքեր կան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմության այդ հայտարարությունները սեզոնային բնույթ են կրում. «Յուրաքանչյուր սեզոնից առաջ այսպիսի հայտարարություններ են անում, երևի սպասում են բարենպաստ եղանակային պայմանների, որ կարողանան հավաքներ կազմակերպել, բայց ամեն անգամ ավելի ու ավելի քիչ մարդիկ են կանգնում ընդդիմության կողքին: Մեր քաղաքացիները գիտեն, որ ընտրություններով քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարվել է, և փողոցային պայքարի կարիք չկա: ՀՀ ժողովուրդը ընտրել է իշխանություններ, որոնք պատասխանատվություն են ստանձնել և իրականացնում են բարեփոխումներ»:

Խանդանյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը չունի օրակարգ. «Եթե ունենան օրակարգ, գուցե դրա շուրջ կարողանան մարդկանց համախմբել, բայց այն հռետորաբանությունը, որ ընդդիմությունն ամիսներ շարունակ առաջ է մղում, սնանկ է, ընդդիմության հեղինակությունը ընտրություններից հետո ավելի է նվազել»:

Մանրամասները՝ տեսանյութում: