ՌԴ-ից միջուկային զենքի սպառնալիք կա․ Պուտինն ուզում է ջարդել, վռնդել Ուկրաինայի բանակին․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Վաղ առավոտյան Ռուսաստանի Դաշնությունը ռազմական ներխուժում է սկսել Ուկրաինայի տարածք։ Պատժամիջոցներ են նախատեսվում ՌԴ-ի դեմ։ Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ լցվեց Պուտինի համբերության բաժակը, արդյո՞ք դա հիմնավորված էր:

-Գիտեք՝ մեծ ինֆորմացիոն պատերազմ է գնում, և շատերը մտածում են՝ կարո՞ղ է, իրոք, ուկրաինացիներն են սխալ գործել և Դոնբասում կրակել են անջատողականների վրա: Նման բան չի եղել, ուղղակի Պուտինն իրականացնում է իր ծրագիրը: Ցավով պետք է նշեմ, որ ուշադիր չեն հետևում, թե ինչ է ասում Պուտինը, և հաճախ լուրջ չեն ըկալում, նկատի ունեմ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև հետխորհրդային տարածաշրջանում, Եվրոպայում, մի քիչ ավելի լուրջ են ԱՄՆ-ում: Խոսքն այն մասին է, որ անցյալ տարի դեկտեմբերին Պուտինը նոր տարրեր մտցրեց իր կոնցեպտի մեջ. նա միշտ ասում էր՝ ԱՊՀ երկրները մեր ազդեցության գոտին պիտի լինեն, այդ երկրները չպետք է մտնեն ՆԱՏՕ, չպետք է իրենց ինֆրաստրուկտուրաները դնեն: Նոր տարրն այն է, որ ասում է՝ Խորհրդային միությունը Ռուսաստանն էր, և բացատրում է՝ Ցարական Ռուսաստանը Ռուսաստանն էր՝ ցարիզմով, իսկ Խորհրդային միությունը Ռուսաստանն էր՝ կոմունիստներով: Եվ դա բաց թողեցին բոլորը. այսինքն՝ ինքն այդ ագրեսիվ կոնցեպտը ներկայացրեց աշխարհին։

-Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով աջակցել Ուկրաինային։ Դժվար է պատկերացնել, որ Թուրքիան բաց առճակատման կգնա Ռուսաստանի դեմ: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Այո՛, դա շատ կասկածելի է: Պուտինն այսօր առավոտյան իր ելույթում զգուշացրեց, որ եթե միջամտեն, շատ վատ կլինի, պարզ է, որ նա նկատի ուներ միջուկային զենքի կիրառումը: Արևմուտքում մի կարծրատիպ կա, որ միջուկային զենք ունեցող ոչ մի երկիր չի համարձակվի կիրառել այդ զենքը, բայց ես համոզված չեմ, որ այդպես է: Աշխարհը փոխվել է, և Պուտինը մի քանի անգամ զգուշացրել է՝ ասելով՝ այսպիսի աշխարհը, որտեղ մեզ չեն հարգում, մեզ պետք չէ, դա նշանակում է, որ այդ զենք էլ կօգտագործեն, այդ մասին բաց էլ է ասել, և Արևմուտքում  մտավախություն կա։ Զելենսկին շատ բաներ ճիշտ արեց, քաղաքական պայքար էր տանում, բայց մի սխալ թույլ տվեց, երբ ասաց, որ բուդապեշտյան պայմանագրերից դուրս կգան և ազատ կլինեն իրենց ընտրության մեջ, նաև միջուկային զենք ունենալու հարցում։ Եվ քանի որ Ուկրաինան տեխնիկապես շատ զարգացած է, խնդիր չունեն միջուկային զենք ստանալ: Այ դա սխալ էր, որ ասաց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան